Ճապոնացիների երկարակեցության բաղադրատոմսը
Մարդիկ անդադար փնտրում են երկարակեցության էլիքսիր, խմիչք կամ ուտելիք: Չնայած մարդկության պատմության վաղ շրջանից սկսած՝ մարդու կյանքի տևողությունն աճել է, այնուամենայնիվ, բոլորիս էլ սպառնում է ծերությունը: Դա պարզապես անխուսափելի է: Բայց տարիքը դեռ ոչինչ չի ասում: Կան մարդիկ, ովքեր 40 տարեկանում շատ ավելի մեծ են երևում, քան ոմանք՝ 60 տարեկանում: Կան մարդիկ, ովքեր այդ տարիքում բավականին առողջ են, մինչդեռ ավելի երիտասարդներն առողջական խնդիրներ են ունենում դեռևս վաղ տարիքից: Վատ տեսողություն, մոռացկոտություն, օստեոպորոզ, սրտի կաթված և այլ նմանատիպ հիվանդությունները կապված են տարիքի հետ: Այնուամենայնիվ, հետազոտությունները ցույց են տվել, որ տարիքը միշտ չէ, որ պատասխանատու է այս հիվանդությունների համար, կարևոր է նաև գենետիկական գործոնը:
Ահա երկարակեցության համար անհրաժեշտ մի քանի սնունդ.
- հացահատիկ յոգուրտով՝ նախաճաշին
- խաշած բանջարեղեն՝ ընկուզեղենով
- մի քանի կտոր հաց՝ գետնանուշի կարագով
- մրգեր և բանջարեղեն
- մեծ քանակության ջրի օգտագործում:
fitfoodhouse.net կայքը բացահայտել է ճապոնացիների երկարակեցության բաղադրատոմսը, որն արդյունավետ է միայն պարբերաբար օգտագործման դեպքում:
Բաղադրությունը՝
- ½ բաժակ ջուր
- 1թ/գ խնձորի քացախ
- 2թ/գ մեղր
- 20 պճեղ սխտոր
- ½ թ/գ աղացած կոճապղպեղ (իմբիր)
- 1թ/գ ալոէ
Խառնեք բոլոր բաղադրիչները և օգտագործեք այս ըմպելիքն ամեն առավոտ: Նրանք, ովքեր չեն սիրում սխտոր, կարող են այն փոխարինել 20 հատիկ ալոճով, իսկ ալոէն՝ եղինջով:
Նյութը հրապարակման է պատրաստել Լիլիթ Հարությունյանը