Բաժիններ՝

Հայ մարմնամարզիկներին ԱՄՆ-ի դեսպանատունը մուտքի վիզա չի տվել

3 հայ մարմնամարզիկներ պատրաստվում էին մեկնել Լոս Անջելես մասնակցելու Ալբերտ Ազարյանի անվան ամենամյա մրցաշարին: Armsport.am-ի հետ զրույցում մարմնամարզիկների մարզիչ Հակոբ Սերոբյանն ասաց, որ տղաներին ԱՄՆ-ի դեսպանատունը մուտքի վիզա չի տրամադրել:

«3 մարմնամարզիկների ԱՄՆ-ի դեսպանատունը մերժել է, եւ միայն ես եմ վիզա ստացել: Մերժմանը որեւէ բացատրություն չի եղել, միայն նամակ է եկել, որ մարզիկները չեն կարող ԱՄՆ գնալ: Ինչ խոսք, մրցաշարին չմասնակցելը բացասական ազդեցություն կունենա, քանի որ Լոս ԱՆջելեսում նաեւ 10-օրյա հավաք էինք նախատեսել»,- ընդգծեց Սերոբյանը:

Հավելենք նաեւ, որ փետրվարի 11-ին կայանալիք մրցաշարին նախապատրաստվում էին մասնակցել Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արմեն Պետրոսյանը:

Լուսանկարը՝ Արթուր Դավթյանի ֆեյսբուքյան էջից.

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս