Բաժիններ՝

«Այս վերջին դեպքերի ժամանակ Ադրբեջանի սահմանամերձ շրջանի 3 գյուղերի բնակչությունն ամբողջովին դիմել է փախուստի». Աստվածատուր Պետրոսյան (տեսանյութ)

«Արծիվ մահապարտների միություն» ՀԿ-ի նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը կարծում է՝ ադրբեջանցիները ոչ թե ուզում պատերազմ սկսել, այլ ուզում են անընդհատ լարվածության մեջ պահել հայ հասարակությանը: Այսօր՝ Հայոց բանակի տոնի առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, թե Հայաստանն ունի միջոցներ, որոնք կարող են ծնկի բերել թշնամուն, բայց այդ միջոցների կիրաումն այսօր արդարացված չէ:

Ա. Պետրոսյանի խոսքով՝ հարձակման ուժը 3 անգամ մեծ պետք է լինի, որպեսզի պաշտպանությունը հաղթահարի, իսկ երբ թշնամին փոքր թվաքանակով մտնում է, մերոնք ծուղակներ են ստեղծում. «Այս վերջին դեպքերի ժամանակ իրենց սահմանամերձ շրջանի 3 գյուղերի բնակչությունն ամբողջովին դիմել է փախուստի»:

Ըստ նրա՝ մենք լայնամասշտաբ ցանկացած պատերազմի պատրաստ ենք: Նա նկատեց, որ երբ զինվորը խաղաղ ժամանակ գտնվում է դիրքերում, շատ դժվար է զսպել նրան. «Երկու կողմից էլ ոտնձգություն, ուժերի փորձարկում պետք է լինի, իրենք ուզում են կայանալ, գնում են սովորում են, ասում են՝ գնա, մի հատ խփի տեսնենք՝ եթե հաջողվեց, ուրեմն՝ քեզ կտանք Սաֆարովի տեղ»:

Ա. Պետրոսյանը կարծում, է, որ այսօր անհրաժեշտ է, որպեսզի բանակցային գործընթացում երիտասարդությունը դիմացինին ասի՝ «արի նստենք, խոսենք, ի՞նչ ես ուզում, կրակելով ի՞նչ խնդիր ես լուծում». «Մենք պատրաստ ենք նստելու այդ բանակացային գործընթացին՝ իրենց զինվորների»:

Կարդացեք նաև

Բանախոսը նաև նկատեց, որ անկախ նրանից, որ հիմա ցեղասպանության 100-ամյակի նախաշեմն է, ադրբեջանցիները և թուրքերը ամեն տարի էլ այս շրջանում նախահարձակ են եղել, որ ինչ-որ տոն փչացնեն. «Աշխարհը ահաբեկչության դեմ է պայքարում, ահաբեկիչները մեր դեմն են կանգնած»:

Ա. Պետրոսյանի խոսքով՝ Հայոց բանակը 1992 թվականից հետո գրեթե 5-10 քայլ առաջ է, և բանակի ուժը չի կարելի  թերագնահատել մեկ կրակոցի պատճառով:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս