Բաժիններ՝

2014թ. ՀՀ նախագահը ազատվել է մի քանի հայտնի բարեփոխիչներից. Heritage Foundation

Հայաստանն այս տարի դիրքերը զիջել է տնտեսական ազատության ցուցանիշով: Սա է փաստում այսօր Ամերիկյան հեղինակավոր «Հերիթեյջ ֆաունդեյշըն» (The Heritage Foundation) կազմակերպության հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս 2015» հետազոտությունը: Վարկանիշային աղյուղակում ՀՀ-ն 67.1 միավորով գրավել է 52-րդ հորիզոնականը այն դեպքում, երբ անցած տարի 41-րդ տեղում էր: Կազմակերպությունը ՀՀ-ի տնտեսական ազատության անկում է գրանցել 10 կետերից հիմնական 6-ում, մասնավորապես՝ սեփականության իրավունքների պաշտպանության, աշխատանքի ազատության և արժութային ազատության ոլորտներում զգալի վատթարացում է եղել: Այս անկումը 2015թ-ի ինդեքսում ամենամեծերից մեկն է: Ամեն դեպքում, Հայաստանը դեռևս գնահատվում է որպես միջին տնտեսական ազատություն ունեցող երկիր:

Ըստ հետազոտության՝ ավելի դինամիկ և շուկայական տնտեսության Հայաստանի անցումին նպաստել են համաշխարհային առևտրի համար բաց լինելը, իրականացված բարեփոխումները, ձեռնարկատիրական գործունեության խրախուսումը: Սակայն, երկարաժամկետ հեռանկարում տնտեսական առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է շարունակել ջանքերը, հատկապես, դատական համակարգի անկախությունն ամրապնդելու և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ:

Հետազոտությունում նշվում է, որ 2014թ. ՀՀ նախագահը ազատվել է մի քանի հայտնի բարեփոխիչներից, և ձևավորվել է նոր կաբինետ, որում ներառել է պաշտոնյաների, ովքեր հարստացել են իշխանական կապերի արդյունքում, իսկ ֆինանսների նախարարը ԶԼՄ-ների կողմից վաղուց մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Դատական համակարգում առկա կոռուպցիայի պատճառով խոչընդոտվում է օրենքի գերակայությանը: Հետազոտությունում նշվում է նաև կառավարության ծախսերի, հարկային դրույքաչափերի, երկարաժամկետ վարկերի հետ կապված և այլ խնդիրների մասին:

Նշենք, որ Հայաստանը ԵՏՄ մյուս երկրների համեմատ բավականին լավ դիրքերում է, օրինակ՝ Ռուսաստանը զբաղեցրել է 143-րդ, Ղազախստանը՝ 69-րդ, Բելառուսը՝ 153-րդ հորիզոնականը: Մինչդեռ մեր հարևան Վրաստանը 22-րդ հորիզոնականում է և նրա տնտեսությունը գնահատվել է որպես «հիմնականում ազատ»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս