Բաժիններ՝

«Որևէ տեղ չի գրվում, որ այս վարկը մենք բերում ենք թալանելու, գողանալու համար». Նաիրա Զոհրաբյան

«Չի եղել որևէ վարկային պայմանագիր, որի հետ կապված մութ պատմություններ չլինեն, որի հետ կապված աղմուկ չլինի, որի հետ կապված ստվերային խոսակցություններ չլինեն, ստվերային գումարներ, և այլն: Եվ այս ամենը բնական է, որ պիտի բերեր-հանգեցներ նրան, որ չկա վստահություն ո՛չ հանրության շրջանում, ո՛չ քաղաքական ուժերի շրջանում, որ այս վարկը ևս ծախսվելու է արդյունավետ, կամ մյուս հերթական վարկը կծախսվի արդյունավետ: Որևէ վարկ հակապետական նպատակով չի վերցվում, որևէ տեղ չի գրվում, որ՝ այս վարկը մենք բերում ենք թալանելու, գողանալու համար, այսքան գումար կհատկացվի խորհրդատու կազմակերպություններին, կամ այսքան գումար ատկատ կարվի հատկացնող կազմակերպությանը»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով «ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի մասին, որով ՀՀ-ն ստանալու է 300 մլն դոլար արտոնյալ վարկ:

Ըստ նրա, բոլոր վարկերն էլ բերվում են պետության այս կամ այն ոլորտի զարգացման համար, տեքստային առումով շատ գեղեցիկ շարադրված են, բայց գործողության մեջ բոլորովին այլ պատկեր է երևում: Ն.Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն շուտով հանդես է գալու վարկերի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ՝ հասկանալու, թե ինչն է սխալ արվում, որ գումարները չեն հասնում նպատակին, և համատարած անվստահության մթնոլորտ կա այս հարցի հանդեպ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս