
Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների տասնյակը

Լոնդոնի «London School of Marketing»-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ակումբները՝ հաշվի առնելով ակումբների եկամուտները, տրանսֆերային ելքումուտքերը, պարտքերը, գովազդի արդյունքում ստացած ֆինանսական միջոցները:
Ցուցակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը»՝ 2 միլիարդ 70 միլիոն ֆունտ ստեռլինգ արժեքով։ «Սերուցքայիններին» հաջորդում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 2 միլիարդ 50 միլիոն, երրորդը «Բարսելոնան» է՝ 2 միլիարդ 7 միլիոն։
Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենաթանկ ակումբների տասնյակը.
1. «Ռեալ Մադրիդ» – £2,070 միլիարդ
2. «Մանչեսթեր Յունայթեդ» – £2,050 միլիարդ
3. «Բարսելոնա» – £2,007 միլիարդ
4. «Մանչեսթեր Սիթի» – £2,000 միլիարդ
5. «Բավարիա» – £1,492 միլիարդ
6. «Չելսի» – £870 միլիոն
7. «Արսենալ» – £832 միլիոն
8. «Լիվերպուլ» – £624 միլիոն
9. «Յուվենթուս» – £531 միլիոն
10. «Միլան» – £492 միլիոն
Սիրարփի Աղաբաբյան