«Ծիտիկ, ծիտիկը ձեր խմբակցության պատասխան ելույթում հույս ունեմ կհնչի». Նիկոլ Փաշինյանը՝ Գալուստ Սահակյանին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ վերահսկիչ պալատի 2014 թ. հաշվետվության քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում կրկին անդրադարձավ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատանն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդհատեց նրան և հորդորեց հաշվետվությունից խոսել:

«Ի՞նչ է, ուզում եք վերջին օրերի խորհրդարանի քննարկումների մակարդակի համապատասխան ելույթ ունենա՞մ, ասենք ի՞նչ՝ արտասանե՞մ: Ասենք՝ նապաստակ, նապաստակ, ինչ ես նստել ծառի տակ… թողեք, ելույթ եմ ունենում»,- հակադարձեց Ն.Փաշինյանը:

ՀՀԿ-ական պատգամավորների հուշումներին, թե «ծիտիկ, ծիտիկն» արտասանի, Ն.Փաշինյանը պատասխանեց՝ «Ծիտիկ, ծիտիկը ձեր խմբակցության պատասխան ելույթում հույս ունեմ կհնչի», և շարունակեց իր ելույթը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031