Աղիների մաքրում՝ կտավատի ալյուրի միջոցով
Կտավատի ալյուրն ի վիճակի է տարրալուծել և օրգանիզմից դուրս բերել տոքսինները, շլակները, իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Այն կործանիչ ազդեցություն ունի վիրուսների և սնկային ինֆեկցիաների նկատմամբ: Կտավատը դրական ազդեցություն ունի լիպիդների փոխանակման վրա:
Ինչի՞ համար է օգտակար կտավատի ալյուրը
- Վերին շնչուղիների լորձաթաղանթների բորբոքումների դեպքում
- Ստամոքսաղիքային տրակտի համար
- Օգտակար է գաստրիտի, կոլիտների դեպքում
- Ստամոքսի խոցային և տասներկումատնյա աղու հիվանդությունների դեպքում
- Միզուղիների հիվանդությունների դեպքում՝ պիելիտ, ցիստիտ
- Մարմնի ավելորդ քաշի դեպքում
Օգտագործման ձևը
Այս ալյուրն օգտագործվում է ՝ որպես սննդի բաղադրիչ մաս, որն ունի հակապարազիտային ազդեցություն: Մեկ չափաբաժնին՝ 2-3 թ/գ:
Աղիների մաքրում
- 1 շաբաթ-1 դեսերտի գդալ+100 գրամ թթվասեր կամ կեֆիր
- 2 շաբաթ- 2 դեսերտի գդալ + 100 գրամ կեֆիր կամ թթվասեր
- 3 շաբաթ- 3 դեսերտի գդալ ալյուր+150 գրամ թթվասեր կամ կեֆիր
Եթե դժվար է գտնել կտավատի ալյուր, ապա կարող եք ինքներդ աղալ կտավատն ու ստանալ այն:
Այս խառնուրդը պետք է ուտել նախաճաշի փոխարեն: Հաստ և բարակ աղիները կմաքրվեն քարերից, պարազիտներից, միևնույն ժամանակ՝ կպահպանեն իրենց միկրոֆլորան: Թթվասերը կարող եք փոխարինել մածունով: Շատ կարևոր է նաև օրվա ընթացքում 2 լ ջուր խմել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը