
Մովսիսյանի խփած մեկ գոլն արժե 550 հազար եվրո

Ռուսական Sovsport.ru պարբերականը հաշվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի հարձակվողների խփած մեկ գոլի արժեքը:
Ցուցակում տեղ են գտել միայն այն ֆուտբոլիստները, որոնք կրկին ըստ կայքի հաշվարկների՝ տարեկան աշխատում են 1.5 միլիոն եվրոյից ոչ պակաս գումար: Հաշվի են առնվել գոլերը, որոնք խփվել են ակումբի կազմում 2015 թվականի բոլոր պաշտոնական խաղերում:
9-րդ տեղն է գրավել Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որի խփած գոլի արժեքն է 550 հազար եվրո:
Ըստ կայքի՝ Մովսիսյանի աշխատավարձը կազմում է 2 200 000 եվրո:
Սիրարփի Աղաբաբյան