«Վերահսկիչ պալատը չի կարող բյուջեն 100%-ով վերահսկել». Իշխան Զաքարյան

«2014թ. հաշվետվությունը, իմ կարծիքով, մասնագիտական առումով շատ ավելի լավն է, քան նախորդ տարիների հաշվետվությունները և գրեթե 100% մոտեցել է Ինտոսայի սկզբունքներին»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում Վերահսկիչ պալատի 2014 թ. հաշվետվության քննարկման ժամանակ ամփոփիչ ելույթում հայտարարեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:

Ըստ նրա՝ ՎՊ-ն չի կարող բյուջեն 100%-ով վերահսկել, քանի որ ռեսուրսները բավարար չեն, դրա համար ընտրում են թեմաներ և պարբերաբար անդրադառնում դրանց:

Ի.Զաքարյանը նշեց, որ վարկային միջոցների օգտագործումն արդեն երկրորդ տարին է, որ ՎՊ ուշադրության կենտրոնում է. «Խնդիրն այն է, որ վարկային միջոցների ծրագրերը շարունակական են և մենք վերջնական եզրակացություն չենք կարողանում տալ: Ստիպված ենք բավարարվել ընթացիկ վերահսկողության գնահատական տալով»:

Նրա խոսքով՝ հանդիպակաց ստուգումներ շատ են լինում, բայց առավելապես խոսվում է դրանց ադյունքների մասին: Ի.Զաքարյանը նշեց, որ ներկայումս շինարարությունում ծավալային հավելագրումներ չկան, կա տոկոսների խնդիրը, որը քննարկվում է կառավարության հետ և լուծումներ կգտնվեն. «Ջանքեր թափելուց հետո բավականին մեծ տնտեսումների մասին կխոսենք»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս