Ղարաբաղաադրբեջանական սահմանում Ադրբեջանի գործողությունները պայմանավորված են այն «սառն» ընդունելությամբ, որ Իլհամ Ալիևը ստացավ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ: Այս կարծիքին է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ով 168.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ Ի. Ալիևը փորձել է մինչև իր ամերիկյան այցելությունը մի քանի քայլերի գնալ, սակայն նա, կարծես, Վաշինգտոնում սառն ընդունելության է արժանացել:
Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից փխրուն խաղաղության խաթարմանն ուղղված գործողությունները, որոնք համարժեք գնահատականի չարժանանալու դեպքում՝ կարող են վերաճել լայնամասշտաբ ռազմական գործողությունների:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր միկրոբլոգում նշել է, որ զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից սանձնազերծած ռազմական գործողությունները:
Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը «Ազատության» հետ զրույցում կտրականապես հերքեց ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, թե ադրբեջանական զինուժին հաջողվել է գրավել Ղարաբաղի Թալիշ և Սեյսուլան գյուղերը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ժամեր առաջ ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 3 զինծառայող: Քիչ առաջ ևս 3 շտապօգնության մեքենաներ եկան հոսպիտալ: Նշենք, որ այժմ այնտեղ հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք սպասում են, որ որոշակի տեղեկություններ ստանան զինծառայողների վիճակի մասին:
Աղոթում ենք, որ Տերը երկնքի լուսեղեն հարկերում հանգստություն պարգևի զոհվածների հոգիներին, մխիթարություն` հարազատներին, շուտափույթ ապաքինում` վիրավորներին:
«Կոչ եմ անում կողմերին անմիջապես դադարեցնել թշնամական գործողությունները և լիովին հարգել հրադադարի ռեժիմը: Այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Կողմերը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն և վերադառնան Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների: Համանախագահներն իրենց գործում ունեն իմ լիակատար աջակցությունը»,- հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը:
Զինծառայողները որովայնի, կրծքավանդակի, ստորին վերջույթների, դեմքի վնասվածքներ ունեն:
«Դա միջազգային պրակտիկա է և դրական եմ վերաբերվում Ռուսաստանի արագ արձագանքին: Կակնկալեի նաև այլ պետություններից և միջազգային կազմակերպություններից նույնպես արագ արձագանք: Դա ընդունված պրատիկա է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ վարչության անդամ, ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ՌԴ նախագահ Պուտինը կոչ անում հակամարտության 2 կողմերին էլ` անհապաղ դադարեցնել կրակը և ցուցաբերել զսպվածություն, և ինչո՞ւ Ադրբեջանին ուղիղ չի դիմում:
Նրա խոսքով՝ մեր դիրքապահները ոչնչացրել են ադրբեջանական դիվերսիոն խմբի «պռախոդն» ապահովող խումբը և դիվերսիոն խումբը. «Իրենց դիակները հանելու համար՝ մեծ ուժեր են ներգրավել, անգամ՝ ուղղաթիռ, այդ ուղղաթիռը մերոնք խփել են, ինչի՞ մասին է դա խոսում, չի բացառվում, որ դրանք օսման թուրքերի սպեցնազը լինի, որոնք չեն կարողանում խառնել այնտեղ՝ Սիրիայում, ռուսների հետ դուխները չի հերիքում, փորձում են ստեղ անեն՝ մտածելով, որ մենք ռուսից թույլ ենք, այստեղ ազերիների ձեռքով մի բան կանեն, բայց մերոնք շատ լավ ամեն ինչը դրել են իրենց տեղը»:
«Ադրբեջանական մամուլը ողողված է ապատեղեկատվությամբ, ինձ թվում է՝ արդեն հետազոտությունները կատարվում են, կճշտվի և ի հայտ կգա ահաբեկիչը, որը Ալիևի ստոր քաղաքականությունն է: Ինձ թվում է, որ այդ հորդորներից հետո կլինեն նաև ուսումնասիրություններ, և իրականությունը կպարզվի»:
Պատճառն ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակի կտրուկ սրումն է:
«Այն, ինչ կատարվում է այս պահին, լուրջ է շատ: Այո, հավանականությունը կա, քանի որ Ալիևն էմոցիաների տակ է, դա սառնասիրտ որոշում չէ, դա էմոցիաների տակ կայացրած որոշում է. Վաշինգտոնում ինքն իրեն վատ զգաց, հասկացավ, որ իր խոսքը չազդեց: Եթե նախկինում ինչ-որ մեկն իրեն աջակցում էր, կրկնում էր իր բառերը, հիմա ոչ ոք չկա, նույնիսկ Թուրքիան զբաղված է իր խնդիրներով, այդ ամբողջն իրենք հասկանում են: Լայնամասշտաբ ռազմական գործողությունների հավանականությունը կա, ու դա է պատճառը, որ ասում եմ՝ պետք է աղմուկն արագ բարձրացնել, ոչ թե սպասել, որ ինքն իրեն կհանգի»:
Գ. Իսագուլյանի խոսքով՝ մենք իրավունք չունենք թուլանալու և հնարավորություն տալու, որ Ադրբեջանն առաջնային գծում ինչ-որ հաջողություններ ունենա. «Կարծում եմ՝ նույնիսկ մենք ստիպված ենք լինելու անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ հարվածներ հասցնել: Իհարկե, ամեն մի զոհը մեզ համար շատ թանկ է, հիմա ամբողջ ուժերը մոբիլիզացրել են, այդ առումով մենք խնդիր չունենք, բոլոր պաշտոնատար անձինք պետք է այսօր ԼՂՀ-ում լինեին, այնտեղ են, ես ինքս ճանապարհին եմ: Կարծում եմ՝ այդ առումով մենք ամեն ինչ կանենք, որ կարողանանք այդ խնդիրը շատ արագ կարգավորել»:
Ըստ Է.Շարմազանովի` այժմ միջազգային հանրությունը շատ խիստ ու կոշտ ձևով պետք է արձագանքի, պետք է հասկանա, որ ահաբկչության ևս մեկ օջախ է ծնվում Հարավային Կովկասւմ` ի դեմս Ադրբեջանի:
Stratfor հետազոտական-վերլուծական կենտրոնն իր հերթական վերլուծության մեջ տվել է 2016 թվականի երկրորդ եռամսյակի իր կանխատեսումը, որտեղ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին ու հակամարտության հետագա ճակատագրին: Ըստ կենտրոնի վերլուծաբանների՝ այս տարի կանխատեսվում է Ղարաբաղում հակամարտության լարվածության աճ:
Բաքուն կոպտորեն ոտնահարում է միջազգային հանրության բազմաթիվ կոչերը՝ հիմնահարցը բանակցային ճանապարհով լուծելու վերաբերյալ: Միայն վերջին օրերին նման նոր հայտարարություններով հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ԵԱՀԿ գերմանական նախագահությունը, ԱՄՆ փոխնախագահը, պետքարտուղարը: Ահա, թե ինչպես է Ադրբեջանը պատասխանում նման հորդորներին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում ռազմական գործողությունների վերսկսմամբ: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պատրաստ լինել առաջին իսկ կանչով և հավաքվել կենտրոնական գրասենյակում՝ իրենց հետ ունենալով առաջին իսկ անհրաժեշտության պարագաներ և 3 օրվա սնունդ:
«Ալիևն այլ միջոցներ չունի և նման մարտավարություն է ընտրել, բայց եթե պատերազմ սկսի, երկու օր հետո կպարտվի: Նա հիմա նման մարտավարություն է տանում, ու հիմա մենք պետք է մտածենք՝ ինչ անել»,- նշեց Տեր-Թադևոսյանը:
Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կտրուկ սրման մասին, գրում է ռուսական Vesti.ru-ն:
«Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է այս անգամ ավելի խիզախություն ունենա տարանջատելու թացը չորից ու հստակ գնահատականներ տալու ադրբեջանական իշխանությունների գործողություններին, եթե չեն ուզում, որ տարածաշրջանային լարվածության կայուն և արյունալի նոր օջախ լինի այստեղ, ինչը վտանգի տակ կդնի նաև մի շարք միջազգային շրջանակների էներգետիկ անվտանգության խնդիրները, և այլն»:
Ա.Մարտիրոսյանը վստահություն հայտնեց, որ ցանկացած պարագայում հայկական զինված ուժերն ի զորու են ամենահամարժեք պատասխանը տալու և մենք համախմբված, միասնական գործողություններով ըստ անհրաժեշտության կարող ենք նաև շատ մեծածավալ հաջողությունների հասնել:
«Առաջին ամիսներին ակտիվություն ենք ցուցաբերում. տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվարին՝ 5%, փետրվար՝ 4.7%, այսինքն՝ եթե միջինացնենք երկու ամսվա համար, մոտ 4.8% ակտիվություն կա: Ակտիվությունը երևում է նաև տնտեսական մյուս ցուցանիշների մեջ, երբ նայում ենք արդյունաբերության աճը, այս ամիսները՝ նախորդ տարվա ամիսների համեմատ աճ ունեն դրսևորած: Արտահանման ցուցանիշերում ևս աճ ունենք։ ԱՊՀ երկրներ արտահանումն աճել է, բայց հիմնականում Ռուսաստանի շնորհիվ, իսկ եվրոպական երկրներ արտահանումը նվազել է»։
Արևմտյան մամուլն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ կատարվող իրադարձություններին: ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում են Washington Post-ը, Associated Press-ը, ABC News-ը:
Մոսկվան ուշադիր ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ ստացվող տեղեկությունները:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսանակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական ուղղաթիռը խոցվել է Մռավ լեռան արևելքում:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժի լայնամասշտաբ նախահարձակ գործողություններն ահաբեկչություն են Արցախի քաղաքացիների, նրանց ինքնորոշման իրավունքի, Մինսկի խմբի համանախագահ երկրների և բանակցային գործընթացի դեմ:
«Արտադրանքն իրենից ներկայացնում է գրասալիկի հենակի և բջջային հավելվածի համադրություն՝ նախատեսված ծերերի կողմից օգտագործման համար։ Հենակի վրա տեղադրվում է գրասալիկը, այնպես, որ այն մի քանի մետր հեռավորության վրա տեսանելի լինի։ Բջջային հավելվածը Google App Store-ից բեռնելուց և ակտիվացնելուց հետո ծերերը կկարողանան լսել նորություններ, դիտել հարազատների նկարները, լսել աուդիոգրքեր, իմանալ տվյալ օրվա մասին տեղեկություններ, ստանալ հուշումներ դեղեր ընդունելու մասին, և այլն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց նախագծի հեղինակ Կարեն Բաղդասարյանը:
Ռեժիսորի խոսքով՝ նկարահանման 40 օրն անցել է ծանր պայմաններում: «Ֆիլմի մի մասը նկարահանել ենք Մոսկվայում՝ հին ավերված գործարանում, այնպես որ, կարողացանք մի քիչ խնայել դեկորացիաների վրա, մասնակի նկարահանել ենք Հայաստանում, այդ թվում՝ խաղաղ կյանքի տեսարանները»,- ասում է նա: