«Այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում». Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում ռազմական լարվածության աճի առնչությամբ:  Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Շտայնմայերը մտահոգություն է հայտնել նաև մարդկային կորուստների համար, մասնավորապես քաղաքացիական անձանց շրջանում:

«Կոչ եմ անում կողմերին անմիջապես դադարեցնել թշնամական գործողությունները և լիովին հարգել հրադադարի ռեժիմը: Այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Կողմերը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն և վերադառնան Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների: Համանախագահներն իրենց գործում ունեն իմ լիակատար աջակցությունը»,- հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս