«Հսկայական քանակով ադրբեջանական փախստականներ ճամփեքին լքում են իրենց տները, մի քանի բնակավայր, կարելի է ասել, ամբողջությամբ դատարկված է». Վովա Վարդանով

«Կանխատեսել հնարավոր էր, մերոնք միշտ էլ կանխատեսում են, որ թուրքը կարա ակտիվություն ցուցաբերի»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ղարաբաղաադրբեջանական սահմանային լարված իրավիճակի մասին՝ այս մասին ասաց հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը:

Նրա խոսքով՝ մեր դիրքապահները ոչնչացրել են ադրբեջանական դիվերսիոն խմբի «պռախոդն» ապահովող խումբը և դիվերսիոն խումբը. «Իրենց դիակները հանելու համար՝ մեծ ուժեր են ներգրավել, անգամ՝ ուղղաթիռ, այդ ուղղաթիռը մերոնք խփել են, ինչի՞ մասին է դա խոսում, չի բացառվում, որ դրանք օսման թուրքերի սպեցնազը լինի, որոնք չեն կարողանում խառնել այնտեղ՝ Սիրիայում, ռուսների հետ դուխները չի հերիքում, փորձում են ստեղ անեն՝ մտածելով, որ մենք ռուսից թույլ ենք, այստեղ ազերիների ձեռքով մի բան կանեն, բայց մերոնք շատ լավ ամեն ինչը դրել են իրենց տեղը»:

Վ. Վարդանովի տեղեկություններով՝ հսկայական քանակով ադրբեջանական փախստականներ ճամփեքին լքում են իրենց տները. «Մի քանի բնակավայր, կարելի է ասել, ամբողջությամբ դատարկված է, ամեն ինչ նորմալ է: Կարևոր է՝ հիմա մեր կայքերն օգտվեն հիմնականում մեր Պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկություններից»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս