Բաժիններ՝

Եվս երեք շտապօգնության մեքենա ժամանեց Երևանի զինվորական հոսպիտալ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ժամեր առաջ ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 3 զինծառայող: Քիչ առաջ ևս 3 շտապօգնության մեքենաներ եկան հոսպիտալ: Նշենք, որ այժմ այնտեղ հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք սպասում են, որ որոշակի տեղեկություններ ստանան զինծառայողների վիճակի մասին:

Հիշեցնենք, որ հոսպիտալի պետ Արամ Ասատուրյան ասել էր, որ 3 զինծառայողների վիճակը ծանր կայուն է: Նրա փոխանցմամբ՝ զինծառայողներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ երկուսը՝ վիրահատվում են: Զինծառայողները որովայնի, կրծքավանդակի, ստորին վերջույթների, դեմքի վնասվածքներ ունեն:

Քիչ առաջ հոսպիտալ տեղափոխված զինծառայողների վիճակի մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս