Հարցին, թե հնարավո՞ր է՝ Ռոբերտ Քոչարյանի հետ ևս Սերժ Սարգսյանը հանդիպի, Է.Շարմազանովը պատասխանեց, որ հանդիպումը նախաձեռնել էր Լ.Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանն ընդունել էր հրավերը և ինքն էլ այցելել էր Տեր-Պետրոսյանի տուն, իսկ Քոչարյանի մասին պետք է հարցնել նրա խոսնակին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան-ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպումից հետո շատերի մոտ հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 168.am-ը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ Ռ.Քոչարյանն էլ հանդես գա նախաձեռնությամբ և հանդիպի Սերժ Սարգսյանի հետ:
Հեղինակավոր Goal.com-ը եվրոպական առաջնությունների հերթական տուրից հետո ներկայացրել է իր դիտարկմամբ՝ լավագույններին:
«Օրինակ՝ երեկ ադրբեջանցիները ինչ-որ կարճ ժամանակով վիդեո տեղադրեցին. ինչ որ լեյտենանտի գնդակահարություն էր, բայց արագ հեռացրին այն յութուբից: Չհասցրինք ճշտել՝ դա իրո՞ք մեր լեյտենանտն էր, թե՞ ոչ: Եթե ինչ-որ մեկը պահպանել է, հանձնեք իրավապահներին, որովհետև գերի ընկած լեյտենանտ էր, հարցրին՝ ի՞նչ կոչում ունես, պատասխանեց՝ լեյտենանտ ու գլխից գնդակահարեցին: Այդ ամենը տեսախցիկի առաջ: Սա հիմք չընդունեք, որ ես ասում եմ՝ դա հայ էր, խոսում էր ռուսերենով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատմեց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:
Ես պարզապես չեմ հասկանում՝ դրանց ախմախի ջղաձգումներն ի՞նչ իմաստ ունեն: Էսքանից հետո էլ հիմարաբար իրենց հեռուստատեսությամբ շնորհավորում է, թե իբր հաղթել են… բայց ի՞նչ հաղթանակ՝ դա եմ ուզում հասկանամ, ո՞րն է եղել այդ հաղթանակը, որ ոչ մեկս չհասկացանք, որ մի քանի օրում էդքան զոհե՞ր տվեցին, թե՞, որ այդքան տեխնիկա կորցրեցին ու հետ շպրտվեցին: Ինձ մնում է միայն մի հետևություն անել, որ այդ հասարակությունն արդեն այնքան է զոմբիացվել, որ հաղթանակը պարտությունից չի տարբերում: Այնուամենայնիվ, մենք բոլորովին, իսպառ գիտակցական այլ հարթության վրա ենք, նրանք՝ այլ:
«Պատկերացնո՞ւմ եք` Ռոգոզինը հայտարարում է, որ կշարունակեն զինել, այն էլ` արդիական զենքերով` քաջ գիտակցելով, որ այդ բոլոր զենքերն ուղղված են մեր դեմ: Իհարկե, ես ինձ չեմ վերապահում վերջին խոսքը: Վերջին խոսքը մեր ՀՀ նախագահինն է, մեր Ազգային ժողովինն է, մեր հասարակությանն է: Բայց առաջին և վերջին բանն այն է, որ մեր հույսը պետք է միայն ու միայն դնենք մեր վրա, չպետք է կրկնվեն պատմության դասերը, որ մի մասն արևմտամետ է, մի մասը՝ ռուսամետ, և այլն»:
Վերջին օրերի ծանր իրադարձությունները, որ ցնցեցին բոլորիս, այնուամենայնիվ, մեզնից պահանջում են ո՛չ միայն ոգու ամրություն և մտքի սթափություն, այլ նաև՝ գործողությունների հստակ գիտակցում՝ ով ինչպես և ինչով կարող է: Մենք տեսանք, որ թե՛ մեր զինվորականների բարձր դասը, թե՛ պարզ շարքայիններն ուղղակի դրսևորեցին ծայրահեղ գեղեցիկ, հայավարի և մարդկային վարքագիծ: Մենք՝ այստեղ, հուզմունքի, բայց խաղաղության մեջ ապրողներս, իրենց շատ սիրում ենք: Մենք գլուխ ենք խոնարհում այն զոհերի և նրանց ընտանիքների առաջ, որտեղ տեղի ունեցան այս ողբերգական դեպքերը:
«Երբ արդեն գյուղի կենտրոնում էի, կանգնեցրեցի մեքենան, զրուցում էի համագյուղացիների հետ, երբ մեր գյուղի վրա եկավ առաջին արկը: Ես տղերքին անմիջապես հորդորեցի նստել մեքենաներն ու գյուղից որքան հնարավոր է արագ հանել երեխաներին ու կանանց: Ես էլ իմ մեքենան նստեցի, դեռ մի քանի մետր էի առաջ շարժվել, երբ երկրորդ արկը եկավ գյուղի վրա: Այդ արկը հետևի կողմից կպավ իմ մեքենային, դրա բեկորներից էլ ես վիրավորվեցի»,- նշեց Անդրեասյանը:
«Իհարկե լավ կլինի, որ չվաճառեն: Դա իրենց ինքնուրույն գործն է, իրենք են որոշում, բայց մենք` որպես ռազմավարական գործընկեր, հորդորում ենք, հորդորել ենք, որպեսզի իրենք չվաճառեն ադրբեջանցիներին, որ նրանք էլ հնարավորություն չունենան դա օգտագործելու խաղաղ բնակիչների դեմ: Իրոք, լավ չենք համարում, որ իրենք վաճառում են»:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը:
Ֆրանսիայի դեսպանատանը նրանց դիմավորեց անվտանգության աշխատակիցը, որը խոստացավ նամակը փոխանցել ղեկավարությանը:
«Մենք խիստ մտահոգված ենք մարդու իրավունքների ցանկացած ոտնահարմամբ, հաղորդումները, որ ստացել ենք, մեր անհապաղ ուշադրության կենտրոնում են«,- ասաց ամերիկացի դեսպանը:
Թ.Պողոսյանը նշեց, որ առնվազն իր համար այդ այցը ևս մեկ քայլով նպաստեց, որ Հայաստանում դեպի Ռուսաստանը վստահությունը նվազի. «Եթե ընդհանրապես բարձր պաշտոնյաների այցերը պետք է միտված լինեն հարաբերությունների բարելավմանը, վստահություն բարձրացնելուն իրենց երկրի նկատմամբ, ապա Մեդվեդևի այցի հետևանքով Հայաստանի վստահությունը ՌԴ-ի հանդեպ ավելի նվազել է, քան բարձրացել»:
Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոսրլիքն իր սմարթֆոնով լուսանկարեց ցուցարարներին, այնուհետև երեք համանախագահները ՀՀ և ԼՂՀ դրոշների ու պաստառների կողքով անցնելով` հեռացան ԱԳՆ տարածքից:
Ապրիլի 8-ի դրությամբ՝ ԼՂՀ կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել 971 մլն դրամ, 394,000 դոլար, 4,000 եվրո, 11,5 մլն ռուբլի:
«Իրականում, եթե Հայաստանը դառնա իրոք դեմոկրատական ու կոռուպցիայի վերջը տանք, անհավանական հնարավորությունների դռներ կբացենք»։
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով հունիսի 24-26-ը Հայաստան կայցելի Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Փոխարենը՝ հանգստության կոչ անելու, ասելու՝ եկեք նորից վերադառնանք բանակցային սեղանի, եկեք նորից սկսենք քննարկումները, եկեք դադարեցնենք կրակոցները, որոշակի գնահատականներ են տրվել: Ինչի՞ համար: Որպեսզի նորից կրակի վրա յո՞ւղ լցվի: Ա՛յ դա, անկասկած, չի կարող չանհանգստացնել»,- ասել է Մեդվեդևը:
Շառլ Ազնավուրը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Դիտարկմանը, որ տեղեկատվություն է տարածվել 3 հայ զինվորի գլխատման մասին, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է. «3, արդեն 4 խոսակցություն կա: Պետք է ստուգել այս ամեն ինչը: Եվ նախնական տվյալներով՝ մեկ զինվորականի նաև ձեռքերն են կտրված: Այս ամենը պետք է հավաքել, և հավաքում ենք այս պահին: Եվ ոչ միայն ԵԱՀԿ-ին: Իհարկե, մեր պետական մյուս ինստիտուտները ևս այս ուղղությամբ արդեն աշխատում են:
Նրա խոսքով՝ մենք հաղթեցինք, որովհետև բարբարոսություններ, գազանություններ, միջազգային իրավունքի տարբեր խախտումներ թույլ չտվեցինք. «Մենք ի վիճակի չենք վիրավոր կամ մահացած զինվորին գլխատել, 12-ամյա դպրոցականի վրա կրակել, մեծահասակին երբեք չենք սպանի ու ականջները չենք կտրի, բայց նրանք, ցավոք, արեցին դա։ Սլոյան Քյարամի գլուխը նրանք համացանցով ցույց տվեցին ու հրճվում էին։ Ես հավատացած եմ, եթե մեզնից մեկը նման բան աներ, մենք կատեինք նրան»։
ՄԻԱՍ անվտանգության ակադեմիայի տնօրենը կամավոր ջոկատով առաջնագծում է: Նա հաղորդում է, որ ազատամարտիկներին անհրաժեշտ են կոնկրետ իրեր.
Նրա խոսքով` այս հարցում երկու տարբերակ կա. կամ գնալ և արտահայտել դժգոհությունը, կամ չգնալ: «Շատ ավելի արդյունավետ կլինի գնալը»,-համոզված է Կարեն Բեքարյանը:
Բենյամինը վերջին անգամ Ֆեյսբուքում գրառում էր կատարել մարտի 30-ին. «Երանի գա մի օր, ու էդ օրից ես գոնե առավոտ 8-ին գնամ գործի…»:
«Մեր գնահատականով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացում պարտադիր պայման է, որպեսզի հնարավոր լինի հաջողություն արձանագրել»,- նշեց Միրզոյանը:
Եղոյանների հարևանն ասաց, որ Բենիամինը մի քանի ամիս առաջ էր ամուսնացել, ունի մեկ եղբայր, երկու քույր: Հայրը ՊՆ ֆիզպատրաստության բաժնի պետ գնդապետ Ներսես Եղոյանն է, Արցախյան շարժման առաջին մասնակիցներից է:
«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկն ամբողջությամբ զիջում է ԼՂՀ-ում մարտերում զոհված հերոսների և նրանց ընտանիքների՝ բանկի առջև ստանձնած վարկային պարտավորությունները:
Տնտեսական սպասվող զարգացումների, ինչպես նաև արտաքին և ներքին լրացուցիչ ռիսկերի դրսևորման բացակայության պարագայում ԿԲ խորհուրդը հետագայում ևս կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը:
Հայաստանի պետական պարտքը 2015 թվականին կազմել է ՀՆԱ-ի 49.3%-ը, իսկ 2016 թվականի արդյունքներով կհասնի 52.2%-ին