Բաժիններ՝

«Հոսանքի գնի հետ կապված առաջընթաց կունենանք». Գագիկ Մակարյան

«Առաջին ամիսներին ակտիվություն ենք ցուցաբերում. տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվարին՝ 5%, փետրվար՝ 4.7%, այսինքն՝ եթե միջինացնենք երկու ամսվա համար, մոտ 4.8% ակտիվություն կա: Ակտիվությունը երևում է նաև տնտեսական մյուս ցուցանիշների մեջ, երբ նայում ենք արդյունաբերության աճը, այս ամիսները՝ նախորդ տարվա ամիսների համեմատ աճ ունեն դրսևորած: Արտահանման ցուցանիշերում ևս աճ ունենք։ ԱՊՀ երկրներ արտահանումն աճել է, բայց հիմնականում Ռուսաստանի շնորհիվ, իսկ եվրոպական երկրներ արտահանումը նվազել է։ Ներմուծումը դեպի Հայաստան 26% անկում է ապրել»,- այս մասին այսօրվա ասուլիսին ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ աշխատույժի առաջարկը բարձրացել է, ինչն, ըստ նրա՝ պայմանավորված է նրանով, որ շատերը վերադառնում են այլ երկրներից. «Հետաքրքիր է, որ աշխատանք փնտրողների ցուցանիշը մրցակցային է՝ մոտ 54 մարդ՝ մեկ տեղի վրա։ Երևանը փոքր առաջարկի մասով համարյա նույնն է, իսկ մարզերում՝ ավելի շատ: Աղքատության ցուցանիշները համարյա չեն փոխվել: Մանրածախ առևտուրը տուժել է. տոնավաճառներում 19% նվազում կա։ Սա բնական էլ է, որովհետև ժողովրդի գնողունակությունն ընկել է»։

Անդրադառնալով էներգակիրների գներին, նա նշեց. «Կարծում եմ, որ հոսանքի գնի հետ կապված առաջընթաց կունենանք։ Արդյունավետությունը բարձրացնելուց հետո գների բարձրացում չի լինի։ Ինչ վերաբերում է գազի գնին՝ հնարավոր է գազի գինն իջնի, բայց դրանք կլինեն գրոշներ։ Ջրի հարցում էլ, կարծում եմ, կլավանա իրավիճակը, որովհետև ապրիլ-մայիս ամիսներին կլինի մրցույթ ու համակարգը կշարունակվի բարելավվել»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս