2016թ. Ղարաբաղում մեծ է շփման գծում ռազմական գործողությունների էսկալացիան. Stratfor

Stratfor հետազոտական-վերլուծական կենտրոնն իր հերթական վերլուծության մեջ տվել է 2016 թվականի երկրորդ եռամսյակի իր կանխատեսումը, որտեղ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին ու հակամարտության հետագա ճակատագրին: Ըստ կենտրոնի վերլուծաբանների՝ այս տարի կանխատեսվում է Ղարաբաղում հակամարտության լարվածության աճ:

Անդրադառնալով Կովկասյան տարածաշրջանի երկրներին՝ կենտրոնի փորձագետները գրում են, որ Վրաստանը կփորձի տնտեսկան կապեր հաստատել Ռուսաստանի հետ, մինչ փորձում է ՆԱՏՕ-ի հետ հանձնառություններ փնտրել, իսկ Ադրբեջանը կփորձի սրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ փորձելով այդկերպ ուշադրությունը շեղել իր ներքին տնտեսական դժվարություններից։

«Այնուհանդերձ, խոշոր ռազմական գործողություններ դժվար թե սկսվեն։ Ռուսաստանն ու Թուրքիան կփորձեն ազդեցություն գործել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների ընթացքի վրա իրենց դաշնակիցների օգնությամբ»,- գրված է կենտրոնի կանխատեսման մեջ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի