Google-ը ներկայացրել է իր նոր սմարթֆոնները՝ Android 8.0 Oreo օպերացիոն համակարգով: Ընկերության նոր սմարթֆոնները գալիս են լուծելու լավ որակի տեսախցիկի, լավ մարտկոցի և որակյալ օպերացիոն համակարգի համատեղելիության խնդիրները:
Կենդանակերպի նշանների շարքում ամենաինքնաբավն են։ Ցանկացած հարաբերության մոտենում են վերլուծական, կարելի է ասել՝ կառավարող տեսանկյունից։
Շատ հաճախ բաժանման ցավը մենք փորձում ենք խեղդել ալկոհոլի, երեկույթների և այլ հպանցիկ, բայց կործանարար հաճույքների մեջ: Սակայն բաժանումն աշխարհի վերջը չէ, չնայած այն պատշաճ կերպով տանելու համար կան երաժշտություն, գրքեր, հարազատների և մտերիմների հետ խորիմաստ զրույցներ կամ ուղղակի կյանք:
Որքան տարիքը մեծանում է, այնքան նիհարելը դժվարանում է։ Խնդիրն այն է, որ նյութափոխանակությունը դանդաղում է, ինչի հետևանքով ավելի քիչ կալորիա եք ծախսում։ Այս խնդիրը կարելի է կարգավորել՝ մի քանի փոփոխություն մտցնելով կենսակերպում։
Ամառային տրանսֆերային պատուհանը լի էր վառ իրադարձություններով: Նեյմարի, Դեմբելեի, Կոուտինիոյի կողքին կային մի շարք ֆուտբոլիստներ, ովքեր, ըստ տրամաբանության՝ պետք է տեղափոխվեին կամ հայտնեին պայմանագրերը երկարաձգելու ցանկության մասին:
Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակն այն կարծիքին է, որ մարդկանց համար արհեստական ինտելեկտի վտանգը դեռեւս հեռու է:
Այս խնդրի առկայության դեպքում շնչուղիները քնած ժամանակ արգելափակվում են։ Սա թթվածնի պակաս է առաջացնում, ինչի հետևանք է դառնում ուժեղ քրտնարտադրությունը։ Ապնոէի առկայության մասին կարող են վկայել հետևյալ նշանները.
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է վեհաժողովի նախագահի պաշտոնից Պեդրո Ագրամունտի հրաժարականին:
«ԴիջիԹեք 2017»-ի միջազգային պատվիրակությունները Հայաստան էին ժամանել Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Շվեդիայից, ՌԴ-ից, Լատվիայից, Լիտվայից, և այլն: Տեղական ընկերություններից էին Joomag, Ucom, Arpinet, VOLO, Zangi, VMware, Monitis, ArmSoft, Instigate, Arloopa, Sevan Startup Summit, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ և բազմաթիվ այլ ընկերություններ:
«100 տոկոսով, եթե հնարավոր է՝ նաև ավելի, ես համաձայն եմ այն քաղաքացիների հետ, որ շտապ օգնության ծառայությունները դառնան վճարովի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
«Արդյո՞ք ձեզանից որևէ մեկը պատկերացնում է՝ ինչ է նշանակում՝ ամիսներ և տարիներ շարունակ ապրել՝ չունենալով ապահովության զգացողություն, վստահ չլինելով, թե քո կյանքին ու առողջությանն ինչ վնաս կհասցվի։ Սա շատ լուրջ հարց է»։
«Այս նպատակներին հասնելու համար նախագծի փաթեթը որոշակի իրավական հայեցակարգեր է նախատեսում, որոնց որոշ մասը նորություն է մեր իրավական համակարգի համար, օրինակ՝ անհետաձգելի միջամտության որոշումը, պաշտպանական որոշումը, որոնց պարագայում առաջին դեպքում՝ ոստիկանության ծառայողը, երկրորդ դեպքում՝ անձի դիմումի համաձայն՝ դատարանը, կարող են որոշակի սահմանափակումներ կիրառել ընտանեկան բռնություն գործադրող անձի նկատմամբ, որպեսզի կանխարգելվեն այնպիսի դեպքերը, որոնք մեր պրակտիկայում մինչև հիմա հանդիպել են, և որոնք հնարավոր կլիներ կանխել, եթե այս պաշտպանական մեխանիզմներն ունենայինք այդ դեպքերի ժամանակ»,-պարզաբանեց նա։
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի չորրորդ նիստը: Գրանցվել է 81 պատգամավոր: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ նիստի ընթացքում քննարկված հարցերը:
Ներկայիս կորպորատիվ մշակույթում այնպես է ստացվել, որ յուրաքանչյուր աշխատող, վարպետից մինչև թոփ մենեջեր, կախված է իր գործատուից և շարունակ արդարանալ պարտադրող մեղքի զգացում է ունենում նույնիսկ այն դեպքերում, երբ ինքը ճիշտ է։ Այդպիսի իրավիճակները բոլորին են ծանոթ։
Տապակած, մշակման ենթարկված մթերքը, ինչպես նաև շաքարը լուրջ բացասական ազդեցություն են թողնում առողջության վրա։ Շատերը, ցավոք, անտեսում են ոչ միայն առողջ սնվելու կանոնները, այլև նշանները, որոնք վկայում են այն մասին, որ օրգանիզմը դետոքսիկացիայի կարիք ունի։
Արդշինբանկը նվազեցրել է անշարժ գույքի գրավով վարկերի տոկոսադրույքների առավելագույն շեմը և բարելավել վարկավորման պայմանները: ՀՀ դրամով սպառողական վարկերի տարեկան տոկոսադրույքը սահմանվել է 14.25-19.95% առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի առկայության, 14.25-17.75%` եկամուտների վերլուծությամբ:
ԱԳԲԱ Լիզինգի և «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամի միջև ստորագրվել է Հայաստանում չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համագործակցության պայմանագիր։ Պայմանագրի շրջանակներում ՀՀ շուրջ 280 համայնքի բնակիչներ և իրավաբանական կազմակերպություններ հնարավորություն կստանան արտոնյալ պայմաններով ձեռք բերել մաքուր էներգիա ստանալու համար նախատեսված սարքավորումներ` կատարելով նվազագույն ներդրումներ:
«Պարզվեց՝ 2013-ից սկսած այս պետհամարանիշը չկա, խոտանվել է, դեպքը տեղի է ունեցել դրանից առաջ: Ոստիկանությունն արդեն աշխատանքներ է իրականացնում, կհարուցվի քրգործ, նախաքննության և հետաքննության արդյունքների մասին մանրամասն տեղեկատվություն կհրապարակվի: Պետք է ոչ միայն դատապարտել, այլև օրենսդրական լուրջ վերանայումներ պետք է անենք»,- հայտարարեց Մինասյանը։
«Մենք առաջարկում ենք, որ մարզպետարանների կառուցվածքում փոփոխություն իրականացվի, և համապատասխան վարչությունը, որը ծրագրերի կազմման և վերլուծության բաժինն է, ունենա «զբոսաշրջություն» բառն իր անվանման մեջ»,- ասաց Դավիթ Լոքյանը։
«Այդ դեպքերը բացահայտվում են տարբեր հետազոտություններով, սոցիոլոգիական հետազոտություններով, բայց անգամ պաշտոնական վիճակագրությունը մտահոգիչ է»,- ասաց արդարադատության նախարարը՝ կարծիք հայտնելով, որ շուտով կառավարությունն օրենքը կուղարկի Ազգային ժողով:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ, երբ քննարկվում էր 2013 թվականի հոկտեմբերի 10-ին Կումամոտոյում ստորագրված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան (կից հայտարարությամբ) վավերացնելու մասին օրինագիծը, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր և Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպին:
«Չեմ արդարացնում: Ֆիզիկական բռնությունն անընդունելի է ցանկացած դեպքում, և պետք է պատասխանել քննադատությամբ»,- հավելեց Մելիքյանը:
«Շտապ բժշկական օգնությունն օգտագործվում է շտապ բժշկական դեպքերում, բայց ոչ այս դեպքում: Պետք է նշեմ, որ վատ վերաբերմունքի և խոշտանգումների հետ կապված՝ մենք մի շարք կարևոր փոփոխություններ ենք կատարել, և այդ փոփոխությունների մեջ մտնում է Ստամբուլյան արձանագրության համապատասխան բժշկական քարտի վարումը, և այլն»:
Հոկտեմբերի 5-ից մայրաքաղաքի կինոթատրոններում կցուցադրվի «Սուպեր մամա 2» ֆիլմը։ Ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Հայկ Մարությանի խոսքով՝ այն «Սուպեր մամա 1» ֆիլմի տրամաբանական շարունակությունն է։ «Ֆիլմի մտահղացումից անցել է 2 տարի։ Ֆիլմում Սոնայի և Կարենի երեխաները մեծացել են, տարիներ են անցել»,- երեկ «Սուպեր մամա 2»-ի փակ ցուցադրությունից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց դերասանը։
«Խոսքս ուղղում եմ ՀՀԿ-ականներին. քիչ առաջ Արտաշես Գեղամյանը միջանցքում բռունցքներով հարձակվել է Նիկոլ Փաշինյանի վրա՝ սպառնալով այլևս իր անունը չասել, թե չէ՝ սենց-նենց: Ժողովուրդ, սա Ազգային ժողո՞վ է, թե՞ ինչ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Հոկտեմբերի 4-ի նիստում պատգամավորները քննարկել են կառավարության ներկայացրած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Շուշան Սարդարյանի և Մուրադ Մուրադյանի հեղինակած «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Marketium.ru-ն թեստ է առաջարկում. նայեք նկարին ու ընտրեք այն զույգին, որը ձեր կարծիքով ամենաերջանիկն է։
Հունվար։ Համբերության ու դիմացկունության թագուհին են։ Այս կանայք սովոր են գլուխը բարձր դիմավորել կյանքի տհաճ անակնկալները։ Սովորաբար նրանք ոչ միայն չեն բողոքում, այլև մինչև վերջ լսում են մյուսների բողոքները, խորհուրդներ տալիս։
Եգիպտացորենի հյութը A, B, C վիտամիններ, ածխաջրեր, ֆոլաթթու, մագնեզիում, ֆոսֆոր, ճարպաթթուներ է պարունակում, ինչպես նաև լյուտեին, որը պաշտպանում է սրտի առողջությունը և կանխարգելում մկանների դեգեներացիան։
«Եթե երկրի նախագահն ինչ-որ մեկին ավելի շատ է նախընտրում, դա պետք է դրական ազդեցություն ունենա: Ասեմ՝ ինչո՞ւ: Այն պրոբլեմները, որոնք կանգնում են միության առջև, անդամների առջև, միության նախագահը փորձում է լուծել: Եվ, իհարկե, ավելի հեշտ է լուծել պրոբլեմները, եթե դու լավ հարաբերությունների մեջ ես «վերևների» հետ»: