6 միջոց՝ հասուն տարիքում նյութափոխանակությունն արագացնելու համար
Fabiosa.com-ը գրում է, որ որքան տարիքը մեծանում է, այնքան նիհարելը դժվարանում է։ Խնդիրն այն է, որ նյութափոխանակությունը դանդաղում է, ինչի հետևանքով ավելի քիչ կալորիա եք ծախսում։ Այս խնդիրը կարելի է կարգավորել՝ մի քանի փոփոխություն մտցնելով կենսակերպում։
Նախաճաշեք։ Ամեն օր, առանց բացառության, հարկավոր է նախաճաշել։ Արթնանալուց հետո 30 րոպեի ընթացքում աշխատեք համեղ ու օգտակար նախաճաշ պատրաստել։ Սա կօգնի խթանել օրգանիզմի ճիշտ աշխատանքը։
Մարզվեք։ Հավանաբար հարկավոր չէ խոսել այն մասին, թե որքան օգտակար է մարզանքն առողջության համար։ Այն օգնում է արագացնել նյութափոխանակությունը։
Սպիտակուցային մթերք օգտագործեք։ Սպիտակուցները չեն կուտակվում ճարպերի տեսքով, այլ արդյունավետորեն վերամշակվում են օրգանիզմի կողմից։ Միայն թե հիշեք, որ խորհուրդ չի տրվում ուտելու ընթացքում համադրել մի քանի սպիտակուցային մթերք։
Բավարար քանակով ջուր խմեք։ Սա կարևորագույն կանոն է, որը տարածվում է ցանկացած տարիքի անձի վրա։ Խնդիրն այն է, որ օրգանիզմի բջիջները նորմալ աշխատելու համար ջրի կարիք ունեն։
Լիարժեք սնվեք։ Սննդակարգը պետք է հավասարակշռված լինի։ Եթե անընդհատ սովի զգացում ունենաք, միևնույն է՝ չեք կարողանա նիհարել։ Պարզապես վնասակար մթերքը փոխարինեք օգտակարով։ Կերեք օրվա ընթացքում մի քանի անգամ։
Մեդիտացիա։ Սա լարվածության դեմ պայքարի լավ միջոց է, որը դրականորեն է ազդում նյութափոխանակության և սրտի առողջության վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը