ԱԳԲԱ Լիզինգը արտոնյալ պայմաններով կիրականացնի ֆինանսավորում չգազաֆիկացված համայնքներում
ԱԳԲԱ Լիզինգի և «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամի միջև ստորագրվել է Հայաստանում չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համագործակցության պայմանագիր։ Պայմանագրի շրջանակներում ՀՀ շուրջ 280 համայնքի բնակիչներ և իրավաբանական կազմակերպություններ հնարավորություն կստանան արտոնյալ պայմաններով ձեռք բերել մաքուր էներգիա ստանալու համար նախատեսված սարքավորումներ` կատարելով նվազագույն ներդրումներ:
ԱԳԲԱ Լիզինգի կողմից առաջարկվող ֆինանսավորման արտոնյալ պայմաններն են՝
– Կանխավճար՝ սկսած 0%-ից,
– Տարեկան տոկոսադրույք՝ 7%,
– Արժույթ՝ ՀՀ դրամ,
– Մարման ժամկետ՝ մինչև 8 տարի:
«2014թ-ին ԱԳԲԱ Լիզինգը ստեղծեց «Գրին Լիզինգ» ենթաբրենդը, որով սկսեցինք իրականացնել մաքուր էներգիա ստանալու համար նախատեսված սարքավորումների ձեռք բերման ֆինանսավորում։ Արևային էներգիայի վերարտադրման և էներգախնայող սարքավորումների ֆինանսավորումը մեզ համար գերակա ուղղություններ են, որի մասին փաստում են ԱԳԲԱ Լիզինգի կողմից արդեն իրականացված ավելի քան 500 «գրին» ծրագրի ֆինանսավորում։ Մենք շարունակելու ենք մեծ ուշադրություն դարձնել նմանատիպ նախագծերի իրականացմանը, քանի որ այս ոլորտը բացի բիզնեսի ուղղություն լինելուց, նաև մեր բանկային խմբի սոցիալական պատասխանատվության դրսևորումն է ինչպես շրջակա միջավայրի պահպանության առումով, այնպես և հասարակության առջև»,- իր խոսքում նշեց ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:
ԱԳԲԱ Լիզինգը 2003թ–ին Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված առաջին լիզինգային ընկերությունն է, որի բաժնետերերն են ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ Լիզինգ և Ֆակտորինգ» մասնագիտացված Ընկերությունը և ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: ԱԳԲԱ Լիզինգը Հայաստանում լիզինգի բացարձակ առաջատարն է՝ շուկայի մոտ 80% մասնաբաժնով: