Արդշինբանկը բարելավել է անշարժ գույքի գրավով վարկավորման պայմանները

Արդշինբանկը նվազեցրել է անշարժ գույքի գրավով վարկերի տոկոսադրույքների առավելագույն շեմը և բարելավել վարկավորման պայմանները: ՀՀ դրամով սպառողական վարկերի տարեկան տոկոսադրույքը սահմանվել է 14.25-19.95% առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի առկայության, 14.25-17.75%` եկամուտների վերլուծությամբ: Էքսպրես վերանորոգման ԱՄՆ դոլարով վարկերինը` 12.75-17.95% առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի առկայության, 12.75-15.25` եկամուտների վերլուծությամբ, եվրոյով վարկերի դեպքում` 12-14.95%, 12-13.45% համապատասխանաբար:

Ըստ բարելավված պայմանների այժմ հնարավոր է ստանալ մինչև 40 մլն. ՀՀ դրամ, 80,000 ԱՄՆ դոլար և 70,000 եվրո վարկ:

«Նախկինում Բանկը վարկերը տրամադրում էր առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի առկայության, որը անշարժ գույքի գրավով վարկերի ամենամեծ առավելություններից էր: Այժմ մենք հնարավորություն ենք տալիս մեր հաճախորդներին ստանալ վարկը նաև եկամուտների վերլուծությամբ՝ ավելի ցածր տոկոսադրույքներով: Բարելավվել են վարկի վերանայման պայմանները, ինչպես նաև սահմանվել են պայմաններ վերաֆինանսավորման համար: Մասնավորապես, այլ բանկից կամ վարկային կազմակերպությունից վարկի տեղափոխման դեպքում տոկոսադրույքը կարող է սահմանվել 0.5-1 տոկոսային կետով ցածր, իսկ առավելագույն գումարը՝ մինչև պայմանագրային գումարի 120%: Ավելին, վարկավորման պայմաններով նախատեսվում է գույքի վնասի և վարկառուի՝ դժբախտ պատահարի հետևանքով կյանքի և աշխատունակության կորստի ապահովագրություն, որի փոխհատուցումը պատահարի դեպքում ստանում է անմիջապես վարկառուն», – նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Հիշեցնենք նաև, որ Արդշինբանկի անշարժ գույքի գրավով վարկերը հնարավորություն են տալիս ստանալու 5% հետվճար (cash-back) ` ժամանակացույցով մարված տոկոսագումարից:

Կարդացեք նաև

Անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ, զանգահարելով (012)222222 հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից:

***

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն բանկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:                                             

Տեսանյութեր

Լրահոս