Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ՀՖՖ արդեն նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը՝ լռել, ճիշտ է։ Նման տեսակետ այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ պատասխանելով 168.am-ի դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց ի վեր Սերժ Սարգսյանը լուռ է։
ՎՏԲ Հայաստան Բանկը, նպատակ ունենալով խթանել անկանխիկ վճարումների ծավալի աճը, ինչպես նաև հաշվի առնելով ինտերնետային գնումների օրեցօր պահանջարկը, իր մասնավոր ձեռնակատեր, իրավաբանական և ֆիզիկական անձ հաճախորդների համար մեկնարկում է ինտերնետ էկվայրինգի՝ համացանցի խանութներում անկանխիկ վճարումների ծառայություն:
«Ես սպասում էի մոտավորապես այսպիսի ցուցանիշներ: Ես մտածում էի, որ ԲՀԿ-ն մի փոքր ավելի շատ ձայներ կստանա, «Լույսի» ստացած քվեները սպասելի էին, ինչպես նաև սպասելի էին մյուսների ցուցանիշները: «Իմ քայլը» դաշինքի շանսերը ես գնահատում էի մոտ 70-80%, բայց ոչ այդքան բարձր, ինչ գրանցվեց»:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Երևանի ավագանու ընտրությունները որակում է աննախադեպ: Նրա կարծիքով` ներկայում Հայաստանը քաղաքականության մեջ նոր, ոչ դասական դեմքերի կարիք ունի: Սոցիոլոգը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:
«Եթե Փաշինյանը որոշի կապիտալիզացնել երեկվա ընտրությունների արդյունքները ԱԺ արտահերթ ընտրությունների միջոցով, ապա գործընթացը կմտնի արդեն Սահմանադրական ճգնաժամի փուլ՝ դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով»։
Կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին:
Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 24-ին ժամը 07:00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Թվիթեր»-ի միկրոբլոգում կատարած գրառմանը, թե «միջազգային դիտորդների դրական արձագանքը Հայաստանի Հանրապետությունում կայացած նոր ընտրություններին պետք է հերքվի»:
Խոյ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իմպուլսիվ են, ինչը նրանց անկանխատեսելի է դարձնում: Նրանք կարող են նույնիսկ վտանգավոր լինել, քանի որ շատ հաճախ առհասարակ չեն մտածում հետևանքների մասին:
Այն մասին, թե ինչպես սովորել սեփական կյանքն ավելի շատ գնահատել։ Խորհուրդ է տրվում տարին առնվազն մեկ անգամ կարդալ յուրաքանչյուրին։
Որովայնում մեծ քանակով գազերի կուտակում տեղի է ունենում մի շարք գործոնների ազդեցությամբ: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ գազերը հիմնականում առաջանում են բակտերիաների ազդեցությամբ: Կայքը ներկայացրել է մեծ քանակով գազերի առաջացման մի քանի պատճառներ:
Ընտրությունների նախնական արդյունքներին քաղաքացիները կարող են հետեւել օն-լայն ռեժիմով՝ այս հղումով:
«Չեմ ուզում հավատալ, որ վարչապետը ընտրությունների ցածր մասնակցությունը բացատրում է նախկինում «գազելներով» մարդ բերելու պրոցեսով։ Մի՞թե այդ չարաբաստիկ «գազելները» ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան, վարչապետի անձնական PR-ը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կացմակերպելու խոստումը»։
«Մթնոլորտը դրական է, կարծում եմ` նորմալ ընտրություններ կընթանան»,- Ստեփան Շահումյանի անվան հիմնական դպրոցում տեղակայված 9/24 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը՝ անդրադառնալով ընտրական գործընթացին:
«Նրանք գործընկերներ են, այս պահին նույն կառավարության անդամներ են, միմյանց հետ նստում են կլոր սեղանի շուրջ, և գուցե դա քարոզչական բնույթ է կրում»,- այսօր քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:
«Քարոզարշավը և՛ արդյունավետ, և՛ ոչ արդյունավետ անցավ, որովհետև մենք կարող էինք ներկայացնել, թե ինչպիսին են մեր ազգային պատկերացումները՝ Երևանն այս անմխիթար վիճակից դուրս բերելու վերաբերյալ, մինչդեռ միմյանց նկատմամբ մեղադրանքներ հնչեցին»:
Քիչ առաջ Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը քվեարկեց Արաբկիր վարչական շրջանի 4/30 ընտրատեղամասում:
Երևանի քաղաքապետի ՕԵԿ թեկնածու Մհեր Շահգելդյանը քվեարկել է իր համար բացառիկ, պատմական և առանց ընտրակաշառքի ընտրություններում:
«Ես դիմել եմ մեր հարգարժան ոստիկանապետին՝ ասելով՝ 12 օր ոստիկանությունը կազմալուծեց մեր ակտիվի աշխատանքը։ Այս 12 օրվա ընթացքում մեր ակտիվիստներին հրավիրել են ոստիկանական բաժանմունքներ, ժամերով պահել են, կազմալուծել են մեր ընտրարշավը»:
«Քվեարկեցի հանուն երևանցու, հանուն երիտասարդության, հանուն բարեկեցիկ Երևանի, հանուն երևանցու միասնականության ու համերաշխության»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը՝ իր ընտրությունը կատարելով 9/45 տեղամասում։
«Ես բացարձակ նպատակահարմար չեմ գտել դիմել մեր ոստիկանությանը, իրենք են ինձ զանգահարել և խնդրել փաստեր տրամադրել, ես տրամադրել եմ բոլոր փաստերը, որոնք վերաբերել են բացառապես պետական կառույցներում աշխատող անձանց կողմից իմ, Արտակ Զեյնալյանի, Արամ Սարգսյանի, Էդմոն Մարուքյանի հասցեին հնչեցված հայհոյանքներին»,- այսօր քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։
Աղջկա դեմք: Կարողանում եք տեսնել ամենակարևորը՝ առանց դետալների վրա շեղվելու, որքան էլ դրանք հետաքրքիր թվան: Վճռական եք, ուղիղ, տանել չեք կարողանում արդարացումներ, չեք սիրում դատարկ խոստումներ:
Զարմանալի է, բայց շատ ղեկավարներ հաճախ բողոքում են այն բանից, որ իրենցից հաճախ հեռանում են լավագույն աշխատակիցները։ Եթե դա այդպես է, նրանք տագնապ բարձրացնելու պատճառ ունեն, քանի որ ցանկացած ընկերության համար արժեքավոր աշխատակիցների կորստից թանկ բան չկա։
Խոյ: Համարվում են կենդանակերպի ամենաուժեղ նշանը: Լի են էներգիայով, կենսական ուժով, եռանդուն են, համարձակ: Ոչնչից չեն վախենում, միշտ պատրաստ են մարտահրավերներ ընդունել, լիդերի հատկություններ ունեն: Այս ամենն ինքնավստահություն է հաղորդում Խոյերին:
Հորմոններն ակտիվ նյութեր են, որոնք մասնակցում են օրգանիզմի բոլոր գործառույթների կարգավորմանը: Econet.ru-ի հաղորդմամբ՝ դրանք սինթեզվում են տարբեր օրգաններում, այդ թվում՝ վահանաձև գեղձի, հիպոֆիզի, երիկամների, սեռական գեղձերի, ձվարանների կողմից:
Բորբոքային պրոցեսները բուժման կարիք ունեն, հակառակ դեպքում կարող են առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Econet.ru-ն ներկայացրել է 5 նշան, որոնք կարող են վկայել խնդրի առկայության մասին:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը, ՀՀ վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իրականացված մտքերի փոխանակության արդյունքում որոշում է կայացրել ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներին հնարավոր ամենակարճ ժամկետում գործուղել Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ: Հանձնարարվել է նաեւ այցի արդյունքների մասին զեկուցել հանձնաժողովի առաջիկա նիստին»։
Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ ՀՖՖ արտահերթ ժողովը: Բաց քվեարկությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց ԱԱԾ պետ, ՀՖՖ նախագահի միակ թեկնածու Արթուր Վանեցյանը։
«Ես պատրաստ եմ ստանձնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ Ես ինձ տեսնում եմ այդ պաշտոնում»,- այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում լրագրողներին այս մասին ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։