Բաժիններ՝

Որոնք են ձեր բնավորության գլխավոր հատկությունները. ինչ եք առաջինը տեսնում լուսանկարում

Աղջկա դեմք: Կարողանում եք տեսնել ամենակարևորը՝ առանց դետալների վրա շեղվելու, որքան էլ դրանք հետաքրքիր թվան: Վճռական եք, ուղիղ, տանել չեք կարողանում արդարացումներ, չեք սիրում դատարկ խոստումներ:

Որոշ դեպքերում կարող եք արագ և դաժան գործել: Հավասարակաշռված եք: Չեք փորձում փոխել աշխարհը, մարդկանց և ձեզ: Կա՛մ ամեն բան ընդունում եք՝ ինչպես կա, կա՛մ հրաժարվում նրանից, ինչ ձեզ չի համապատասխանում:

Թռչուններ: Հոգատար եք, պատասխանատու, կարեկցող: Ուշադիր եք մտերիմների և նրանց հանդեպ, ովքեր ձեր օգնության կարիքն ունեն: Բարեսիրտ եք, պատասխանատու, առատաձեռն, պատրաստ եք անխոնջ աշխատել՝ ի բարօրություն մարդկանց:

Զոհաբերում եք սեփական հետաքրքրությունները, նույնիսկ չեք մտածում այն մասին, որ կարելի է այլ կերպ ապրել. եթե որևէ մեկին օգնություն է հարկավոր, չեք կարողանում մերժել: Չեք դատում մարդկանց, կյանքը, ինքներդ ձեզ: Պարզապես աջակցում եք, մխիթարում, մոտիվացնում:

Կարդացեք նաև

Ծաղիկներ: Էսթետ եք, սիրում ու հասկանում եք գեղեցկությունը: Կարողանում եք գեղեցիկ միջավայր, կերպար ստեղծել, փոքրիկ դետալի օգնությամբ ընդգծել առավելություններն ու թաքցնել թերությունները: Չեք խառնվում մարդկանց կյանքին. դա ընկալում եք՝ որպես ներդաշնակության խախտում: Գերադասում եք ապրել սեփական աշխարհում, ոչ թե բողոքել, որ աշխարհը կատարյալ չէ:

Զբոսանավ: Դինամիկ եք, էներգիայով լի, չեք սիրում ձանձրույթ, ենթագիտակցորեն արկածների եք ձգտում: Սիրում եք նոր բաներ իմանալ, ձեզ դուր է գալիս փոխել և լավացնել սեփական կյանքը, ճանապարհորդել: Որևէ գործ սկսելու դեպքում ամբողջությամբ տրվում եք դրան: Չեք սիրում, երբ ձեզ խանգարում են, ձեր հասցեին հնչող քննադատությունները նյարդայնացնում են ձեզ: Կամակոր եք, ինչի մասին լավ գիտեք: Ձեզ դուր է գալիս փոխել կյանքը, ոչ թե մարդկանց:

Գայլ: Անկախ եք, փակ: Շփվող եք, բայց հազվադեպ եք կիսվում ձեր ծրագրերով, հաջողություններով: Պատրաստ եք քննարկել տարբեր թեմաներ, ժամանակ անցկացնել գեղեցիկ մարդկանց հետ: Ունեք սեփական կանոնները, բայց դժվար է հույս դնել ձեզ վրա, քանի որ հաճախ եք փոխում ուղղություններն ու խախտում կանոնները: Ապրում եք՝ հիմնվելով սեփական հետաքրքրությունների վրա: Չեք սիրում ստիպել ինքներդ ձեզ անել այն, ինչ ձեզ դուր չի գալիս: Ոչ ոքի հաշիվ չեք տալիս, նրանցից նման բան չեք սպասում:

Ձի: Ազնիվ եք, գրավիչ: Չեք փոխում ծրագրերն ու համոզմունքները: Հավատում եք մարդկանց: Աշխատասեր եք, ուրախ, նեղացկոտ: Հարգում եք ինքներդ ձեզ: Չեք սիրում սպասել ու համբերել: Բավական ուշ եք ներում, իսկ ձեր ընկերությունը կորցնելը հեշտ է, բարի վերաբերմունքը վերականգնելը՝ գրեթե անհնար:

Սկզբնական շրջանում դրական եք վերաբերվում մարդկանց ու գործին, որը սկսում եք, բայց հիասթափվելու դեպքում չեք վարադառնում: Մտերիմների կարծիքը կարևոր է ձեզ համար: Գնահատում եք ազատությունը:

Նյութը gornissa.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս