«Եթե շոումեն Թրամփը դարձավ  նախագահ, ինչո՞ւ դերասան Հայկ Մարությանը չէր կարող դառնալ քաղաքապետ». Ահարոն Ադիբոկյան

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Երևանի ավագանու ընտրությունները որակում է աննախադեպ: Նրա կարծիքով` ներկայում Հայաստանը քաղաքականության մեջ նոր, ոչ դասական դեմքերի կարիք ունի: Սոցիոլոգը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Ավագանու այս ընտրություններն աննախադեպ էին, քանի որ ընդդիմության և իշխանության տարանջատումը հստակ չէր: Պարզ չէր նաև, թե ընդդիմությունն ում էր տալու իր ձայնը, և իշխանությունը` ում»,- նշեց Ադիբեկյանը:

Անդրադառնալով Հայկ Մարությանի կերպարին` նա նշեց` շոումեն Թրամփը դարձավ  նախագահ, ինչո՞ւ դերասան Հայկ Մարությանը չէր կարող դառնալ քաղաքապետ: «Դասական քաղաքական գործչի կերպարն անցյալում է : Հիմա պետք են նորարարություններ, նոր դեմքեր»,-նշեց նա:

Ադիբեկյանը նկատեց նաև` քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի վարկանիշն ավելի ցածր է եղել, քան ԲՀԿ-ինը, «Լույս»-ինը ավելի ցածր` քան Արտակ Զեյնալյանինը, իսկ Հայկ Մարությանի ու «Իմ քայլը» դաշինքի վարկանիշները գրեթե հավասար են եղել:

Կարդացեք նաև

Սոցիոլոգի կարծիքով` ընտրողների մի մասը նոր ձևավորված դաշինքների վերաբերյալ հստակ պատկերացում չի ունեցել: Քարոզարշավներին հետևել են հեռուստացույցով, որով կարելի է միայն մոտավոր պատկերացում կազմել նրանց ծրագրերի մասին:

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով մայրաքաղաքի ավագանի են անցել «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ-ն և «Լույս» դաշինքը: Հայկ Մարությանն օրենքի ուժով կդառնա քաղաքապետ:

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունը կայացել է սեպտեմբերի 23-ին: Բոլոր 475 տեղամասերում կատարված հաշվարկով «Ւմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 294 հազար 109 քաղաքացի կամ ընտրության մասնակիցների 81.06 տոկոսը:

Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, ում օգտին քվեարկել է 25 հազար 219 ընտրող կամ ընտրության մասնակիցների 6.95 տոկոսը:

Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է: «Լույս դաշինքի օգտին քվեարկել է 18 հազար 112 ընտրող կամ ընտրության մասնակիցների 4.99 տոկոսը:

Տեսանյութեր

Լրահոս