«Չեմ բացառում, որ դրանք կեղծ գործողություններ են եղել». Զարուհի Փոստանջյանը՝ քարոզարշավի ժամանակ միմյանց հասցեին տարբեր քննադատություններ հնչեցրած ուժերի մասին

«Նրանք գործընկերներ են, այս պահին նույն կառավարության անդամներ են, միմյանց հետ նստում են կլոր սեղանի շուրջ, և գուցե դա քարոզչական բնույթ է կրում»,- այսօր քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով քարոզարշավի ժամանակ միմյանց հասցեին տարբեր քննադատություններ հնչեցրած ուժերի մասին։

Փոստանջյանը չի բացառում, որ դրանք կեղծ գործողություններ են եղել։

«Սա բոլորիս քննությունն է, մենք այլևս իրավունք չունենք մեր կյանքում եղած արատավոր երևույթները կրկնել։ Սա գործող իշխանության և կոալիցիոն անդամների քննությունն է։ Եթե նրանք մեկը մյուսին մեղադրում են, ապա իրենք են այսօր գործող իշխանությունը, և համատեղ են կրում պատասխանատվություն ընտրությունների անցկացման համար»,- ընդգծեց նա։

Հարցին՝ եթե այսօրվա իշխանությունները կտրվեն քննությունից, ի՞նչ քայլեր է իրականացնելու «Երկիր Ծիրանին», Փոստանջյանը պատասխանեց՝ կտեսնեք։

Կարդացեք նաև

Նա նշեց, որ այսօր չեն շրջելու տեղամասերում. «Բայց եթե անհրաժեշտություն լինի, ապա կշրջենք»։

Ինչ վերաբերում է լռության օրը Դանիել Իոաննիսյանի արած հայտարարություններին, Փոստանջյանն ասաց, որ կապ չունի՝ լռության օ՞ր է, թե՞ ոչ, եթե կա հանցագործություն, ապա դրա մասին պետք է բարձրաձայնել։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ըստ Փոստանջյանի՝ անհրաժեշտություն են՝ բոլոր առումներով. «Ցանկալի կլիներ, որ արտահերթ ընտրություններին գնայինք հունիս ամսին, բայց մենք այդ պահը բաց թողեցինք։ Հունիս ամսին կարող էինք ունենալ բարեփոխված ԸՕ, սահմանադիր օրենքներ, և անմիջապես կգնայինք։ Երևանն էլ պետք է վստահենք այն մարդուն, որն ունի քաղաքական փորձ, գիտի քաղաքի խնդիրները, առնչվել է քաղաքի խնդիրներին, ունի ծրագիր և սկզբունքներ։ Մենք կարող ենք նաև արտահերթ ընտրություն կազմակերպել, բայց 5 ամիս կորցրել ենք, չունենք գործիքներ դրանց համար»։

 

Տեսանյութեր

Լրահոս