ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

ՎՏԲ Հայաստան Բանկը, նպատակ ունենալով խթանել անկանխիկ վճարումների ծավալի աճը, ինչպես նաև հաշվի առնելով ինտերնետային գնումների օրեցօր պահանջարկը, իր մասնավոր ձեռնակատեր, իրավաբանական և ֆիզիկական անձ հաճախորդների համար մեկնարկում է ինտերնետ էկվայրինգի՝ համացանցի խանութներում անկանխիկ վճարումների ծառայություն: Այն հնարավորություն է ընձեռում հայաստանյան ձեռնարկատերերին իրականացնել էլեկտրոնային առևտուր ոչ միայն Հայաստանի տարածքում, այլ նաև արտասահմանում` խթանելով հայկական արտադրության   ապրանքների զարգացումն ու տարածումը ողջ աշխարհում:

Ինտերնետ էկվայրինգի ծառայությունը, բացի այն, որ խնայում է գնորդների ժամանակը և հանդիսանում է հարմարավետ եղանակ՝ գնումներ կատարելու համար, ունի հետևյալ առավելությունները.

  • էլեկտրոնային վճարման հնարավորություն տեղական և միջազգային ՝ ArCa, VISA և Mastercard քարտերով,
  • էլեկտրոնային վճարումների առցանց ընդունման անվտանգության 3D Secure համակարգ, որը բացառում է զեղծարարության հնարավորությունը ինչպես քարտապանների, այնպես էլ ինտերնետային խանութների սեփականատերերի համար,
  • գործարքների չեղարկման պարզ և արագ գործընթաց
  • անհատական մոտեցում յուրաքանչյուր կազմակերպությանը
  • էլեկտրոնային վճարումների առցանց ընդունման հնարավորություն ինչպես կայքերի, այնպես էլ բջջային հավելվածների միջոցով

Ինտերնետ էկվայրինգի օգտագործումը խանութների սեփականտերերին հնրավորություն կընձեռի՝

  • ավելացնել եկամուտը՝ առցանց գնումներ նախընտրող նոր հաճախորդ-քարտապանների ներգրավման արդյունքում;
  • ավելացնել վաճառքների ծավալը, հնարավորություն ընձեռելով գնորդներին անմիջապես իրականցնել ապրանք գնելու ցանկությունը, վճարելով դրա դիմաց բանկային քարտով (“Իմպուլսիվ գնում”);
  • ընդլայնել նպատակային լսարանի ծավալը՝ վճարում կարելի է կատարել աշխարհի ցանկացած կետից,
  • նվազեցնել ծախսերը, որոնք կապված են կանխիկ դրամական միջոցների մշակման հետ. ընկերության ծախսերը համացանցում կատարվող գործարքների դեպքում ավելի քիչ են, քան տարածքների վարձակալման, խանութներում աշխատողների աշխատանքի վարձատրության, ինկասացիայի և այլն ծախսերը:

Ձեր հաճախորդները կստանան:

Կարդացեք նաև

  • ցանկացած ժամանակ ցանկացած վայրում, որտեղ հասանելի է համացանցը, գնումներ կատարելու հարմարավետություն;
  • հաշված րոպեների ընթացքում նախընտրած ապրանքի կամ ծառայության գնման հնարավորություն:

Վիճակագրության համաձայն:

  • խանութի ընտրության հնարավորության դեպքում, առավելություն է տրվում այն խանութին, որի հետ ավելի հարմար է իրականցնել հաշվարկ;
  • վիճակագրորեն ամրագրված է, որ ցանկացած էկվայրինգ մեծացնում է գնումների ընդհանուր չափը, երբեմն մեկ երրորդ չափով, հատկապես, եթե ձեռք է բերվում մի քանի էժան կամ հարակից ապրանք:

 

Տեսանյութեր

Լրահոս