Հնդկաստանում ասում են. «Ուզո՞ւմ ես մարդուն ճանաչել։ Ուրեմն նեղացրու նրան։ Մարդն անոթ է։ Ինչով որ լցված է, այն էլ նրանից դուրս է ժայթքում»։ Հնդկաստանը բազմադարյա պատմությամբ ու հարուստ մշակույթով հզոր երկիր է։
Խոյ: Խոյերն ուժեղ մարդիկ են, բայց նաև անհանդուրժողական ուրիշների հաջողության և երջանկության նկատմամբ:
Առողջական որոշ խնդիրներ կարող են արտացոլվել դեմքին: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ դա հնարավորություն է տալիս ժամանակին հայտնաբերել խնդիրներն ու զբաղվել դրանց բուժմամբ:
Apple ընկերությունը կրկին սեպտեմբերին հանդես է գալիս նոր գադջետներով՝ դառնալով առնվազն ամսվա գլխավոր նյուզմեյքերը:
Որովայնի հատվածում ճարպերի կուտակումը խնդիր է շատերի համար: Fabiosa.com-ի փոխանցմամբ՝ դրանից ազատվելը լուրջ ջանքեր ու համառություն է պահանջում: Հարկավոր է ոչ միայն ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, այլև շտկել սննդակարգը: Այս մթերքը վնասում է ոչ միայն կառուցվածքին, այլև առողջությանը:
«Մեր ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանի կրթության տարբեր տեսակները երաշխավորում են իր գիտելիքների այն անհրաժեշտ պաշարը, որը պետք է քաղաքը ղեկավարելու համար։ Իր կերպարով նա ճիշտ այն մեկն է, որը պետք է դառնա ոչ թե քաղաքի պետ, այլ տեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Լույս» դաշինքի թեկնածու Անահիտ Բախշյանը:
«Հայաստանում իրադարձությունները սրընթաց են զարգանում, ռուս-հայկական հայկական հարաբերություններում շատ հետաքրքիր ինտրիգներ կան։ Բնականաբար, այս մասին շատ եմ գրում, հաճախ եմ արտահայտվում։ Եվ նույնքան հաճախ էլ վերջին ժամանակներս սկսել եմ անձնական նամակներ ստանալ տարակուսած ընթերցողների կողմից»։
«Հուսամ՝ սրա համար ոչ ոքի ասֆալտի վրա չեն փռի, բայց մենք պետք է ծրագրերի մասին բանավիճենք, խոսենք»։
«Դատախազությունը չէր կարող գործ չհարուցել այս դեպքերի կապակցությամբ, հետևաբար՝ կապել սա, որ, այ, գործը հարուցվեց, որ կանխեն քննիչ հանձնաժողովի ստեղծումը, դա ուղղակի իրականությանը չի համապատասխանում, որովհետև քննիչ հանձնաժողովի քննության արդյունքում որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվում, բայց Գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործի արդյունքներով կարող է ինչ-որ մեկը պատասխանատվության ենթարկվել»։
«Մենք պատկերացումներով և եզրահանգումներով չենք շարժվում։ Սա Կանոնակարգ-օրենք է, և այնտեղ ասված է՝ եթե կա քրեական գործ հարուցված, այդ հարցի հետ կապված չի կարող ստեղծվել հանձնաժողով։ Ո՞ւմ է քննելու այդ հանձնաժողովը՝ տեսաձայնագրության մեջ եղած 2 մարդկանց, ի՞նչ տեքստի շուրջ է խոսելու։ Դա լինելու է ճնշում քրեական գործի վրա, դա ունենալու է ազդեցություն այդ գործի վրա»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը վստահ է՝ Գլխավոր դատախազությունը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի կողմից առերևույթ պաշտոնական լիազորություններն անցնելու գործով քրեական գործ է հարուցել՝ բացառապես կանխելու և խոչընդոտելու համար Ազգային ժողովի կողմից իր սահմանադրական իրավունքների լիարժեք իրականացումը, այսինքն՝ խոչընդոտելու համար Քննիչ հանձնաժողով ստեղծելու գործընթացին:
Ազգային ժողովն այսօր պատգամավորների նախաձեռնած արտահերթ նիստում քննարկում է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման հարցով Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը։
«Այս պահին ես չեմ ուզում միջամտել իրավապահ մարմինների աշխատանքին, դա իրենց խնդիրն է, քննությունը ցույց կտա։ Այն, որ բովանդակությունը շատ մտահոգիչ է, ինչպես նաև մտահոգիչ է գաղտնալսման փաստը, ես դրա մասին խոսել եմ և երեկվա հարգելի պարոն վարչապետի պարզաբանումներն ինձ չհամոզեցին և չգոհացրեցին։ Կարծում եմ՝ դրանք չհաջողված արդարացումներ կամ մեկնաբանություններ էին»:
ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը գաղտնալսված ձայնագրության հրապարակումից հետո պետք է անմիջապես հրաժարական տային։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Իսագուլյանն ասաց, որ երկրի առաջին դեմքերի տված մեկնաբանություններն այդ թեմայով պրիմիտիվ են.
«Դուք երևի հետևում եք թե՛ իմ հայտարարությանը, և թե՛ իմ հանդիպումներին, իմ հանդիպումը վարչապետի հետ, իմ հանդիպումը Մարդու իրավունքների պաշտպանի հետ, նախագահի բոլոր կառույցների, և բոլոր հանդիպումներից հետո, այդ թվում և՝ վարչապետի հետ հանդիպումից հետո, հիմնական շեշտերից մեկը, որ ես դնում եմ, ես միշտ պնդում եմ, որ մենք ունենք անցած տարիների ընթացքում դինամիկ առաջընթաց ժողովրդավարության առումով և երբեք իրավունք չունենք հետադարձ քայլեր անելու։ Եվ մենք պետք է ժողովրդավարությունը է՛լ ավելի ամրապնդենք»:
«Ես միշտ ասել եմ, որ հայտնելու եմ տեսակետս հանրությանը անհանգստացնող բոլոր հարցերի վերաբերյալ՝ լինի դա կենսաթոշակային բարեփոխումը, սահմանադրական փոփոխությունները, տնտեսական քաղաքականությունը: Եվ կարծիքս հայտնում էի»:
Աղջիկ: Կամային եք, զարգացած երևակայություն ունեք: Որոշում կայացնելուց առաջ խորասուզվում եք դետալների մեջ: Այնքան ինքնավստահ եք, որ հաշվի չեք առնում մարդկանց կարծիքը:
Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ լավ հասկանում են բարոյականության նորմերը, կարողանում են համապատասխան վարքագիծ դրսևորել տարբեր իրավիճակներում:
Ստորին վերջույթների երակները հաճախ խցանվում են արյունային մակարդուկների՝ թրոմբի առաջացման հետևանքով:
Մարդկանց մեծ մասն օրվա ընթացքում ավելի շատ աղ է օգտագործում, քան օրգանիզմին անհրաժեշտ է: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ աղի չափից շատ օգտագործման դեպքում նկատվում են հետևյալ նշանները:
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Սարդարյանը մեջբերեց ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հաղտնալսված հեռախոսազրույցի մի հատված, որտեղ խոսվում էր Յուրի Խաչատուրովի մասին, և հետաքրքրվեց, թե արդյոք այդ թեմայով զրուցե՞լ են Ն.Փաշինյանի հետ և ի՞նչ է եղել նրա պատասխանը:
«Ռեպրեսիայի մասին չի կարող խոսք լինել, որովհետև Հայաստանում գործում է օրենքը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ վարչության փոխնախագահ, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության մասին:
«Երեկվա իրադարձություններն անմիջականորեն կապված էին մեր ընտրությունների հետ։ Թվում էր՝ կապված չէր, կուզենայինք, որ այդ կապը չհաստատվեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը։
ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր, Երևանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Նաիրա Զոհրաբյանը պատրաստ է «կամուֆլյաժ» հագնել և պայքարել «սևերի» դեմ: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում Ն.Զոհրաբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ արեց հասցեական հնչեցնել, թե ովքեր են սև և ովքեր սպիտակներ:
Փաստաբան Նորայր Նորիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը վարկածներ ներկայացրեց, թե ինչու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը հենց այս փուլում հրապարակվեց։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորում է գնալ սիրո և համերաշխության ճանապարհով: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Վ.Բաղդասարյանը հայտարարեց, թե չէր ցանկացա, որ իր երկրի վարչապետը նման տոնով և նման ոճով խոսեր իր ժողովրդի հետ:
ՀՀ կառավարությունը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ (պարենային) աղքատությունը հաղթահարելու նպատակով առաջարկում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ։
Թռչուն: Շրջահայաց եք, ոչ կոնֆլիկտային: Աշխարհի նկատմամբ փիլիսոփայական մոտեցում ունեք: Ոչ ոքի չեք սովորեցնում ապրել, ականջալուր չեք լինում խորհուրդներին:
Հինգ իմաստուններ մոլորվեցին անտառում: Առաջինն ասաց. -Ես դեպի ձախ կգնամ: Այդպես է ինձ հուշում իմ ինտուիցիան:
Երկվորյակներ: Տղամարդ Երկվորյակները կարող են սիրահարվել առաջին հայացքից, սակայն լույսի արագությամբ կարող են կորցնել կնոջ նկատմամբ հետաքրքրությունը: