Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածություններից հետո սահմանային լարվածությունը բավականին նվազել է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ հերքելով, որ սահմանին Ադրբեջանը շարունակում է դիրքերի բարելավման աշխատանքները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, որ Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը դիմել է կառավարությանը՝ ցանկություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հաստատում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ 1999-2007թթ. վերահսկողության ծառայության պետի, ապա՝ 4 տարուց քիչ ավելի հարկային ծառայության ղեկավարի պաշտոններում աշխատելիս ներգրավված չի եղել կոռուպցիայում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ցոլակյանը նշեց, որ իր ցանկացած աշխատանքի վայրում նման բաներում չի եղել:
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում ընտրվել է հոգաբարձուների խորհրդի նոր նախագահ: Ընտրված Լևոն Աբրահամյանն ազգագրագետ է, պատմական գիտությունների թեկնածու, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ:
Ես վեց անգամ անընդմեջ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր եմ ընտրվել: Մեր քաղաքացիների, իմ համերկրացիների ուղիղ ընտրությամբ: Յուրաքանչյուր հաջորդ անգամ վստահության ավելի մեծ քվե ստանալով, ինչի համար երախտապարտ եմ:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ «Հին Երևան» ծրագրին և ընդգծեց, որ ոչ մի հուշարձան չի քանդվելու։
«Ամեն մի քաղաքապետի ժամանակ գլխավոր ճարտարապետի իրավասությունները կարվում էին՝ ըստ քաղաքապետի քմահաճույքի։ Եվ իմ ամենակարևոր աշխատանքներից մեկը նա է լինելու, որ վերջնականապես ճշտվի գլխավոր ճարտարապետի ինստիտուտը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։
Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ պաշտպանյալն իրեն լիազորել է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին։
ԼԳԲՏ համաժողովը Հայաստանի Հանրապետությունում չի անցկացվելու: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Յուրաքանչյուր հանցանք կատարած անձ պետք է պատասխան տա օրենքի առջև: Ես կիսում եմ զոհվածների հարազատների մտահոգությունը, նրանց կարծիքը, մենք կորցրել ենք ընկերներ, մենք կորցրել ենք մեր լավագույններին, և այս պահի դրությամբ համաներման տեքստում նշված է, որ պատանդների կարծիքը պետք է հաշվի առնվի: Ես կողմ եմ այդ կարծիքին, այո, պետք է իմ և մյուսների, ով պատանդ է եղել, կարծիքը հաշվի առնվի»:
Հայաստանը չի սպառել իր հնարավորությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու առաջադրելու: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:
«Անցումային խորհրդարան չի լինելու, ըստ իս, որևիցե նման տրամադրվածություն և քաղաքական պլան չկա գծված: Լինելու է շատ լավ խորհրդարան, որն արտացոլելու է այսօրվա իրողությունները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը խորհրդարանում անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին և այդ համատեքստում Հայաստանի դիրքորոշմանը, նկատեց, որ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների թեման բավականին զգայուն է Հայաստանի համար, որը մշտապես լիակատար աջակցություն է ցուցաբերել համապարփակ և համատեղ գործողությունների ծրագրի իրականացմանը, որը կնքվել էր Իրանի և համապատասխան գործընկերների միջև։
Հանելուկ, որը կօգնի բացահայտել՝ որքանով եք ուշադիր: Լուսանկարում տառեր են պատկերված: Ձեր խնդիրն է՝ որքան հնարավոր է արագ գտնել «կատու» բառը:
Ինչ-որ մեկից բաժանվելը, հատկապես, եթե դուք երկար ժամանակ է, ինչ միասին եք, կարող է դժվար լինել, անգամ, եթե սեր արդեն չկա։ Բայց դա միայն խլում է թանկարժեք ժամանակը, որը դուք կարող էիք ծախսել նոր սիրո կամ պարզապես լիարժեք կյանք վարելու վրա։
Կշեռք: Էլեգանտ ու ոճային տեսք ունեն ցանկացած հագուստով: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչների արտաքինը խելքահան է անում տղամարդկանց:
Աղեստամոքսային տրակտի բնականոն աշխատանքն ապահովում է գրեթե բոլոր համակարգերի առողջությունը: Goodhouse.ru-ի հաղորդմամբ՝ աղիներում բակտերիաների հավասարակշռության խախտումը հանգեցնում է մի շարք խնդիրների:
Ամերիկացի ֆիզիկոս, ֆուտուրիստ Միտիո Կակուն համաշխարհային ճանաչում ստացավ իր տեսությամբ, որը բացատրում էր, թե ինչպես է կառուցված Տիեզերքը: Նա բազմիցս խոսում է տեխնոլոգիական զարգացման, ապագայի էվոլուցիաների և ապագայում մարդկանց դերի և մասնագիտությունների մասին:
Առողջ սննդակարգը կարևոր է առողջության պահպանման համար: Med2.ru-ն ներկայացրել է 10 մթերք, որոնք խորհուրդ չի տրվում օգտագործել նախաճաշին:
«Կրկին բարձրաձայնում եմ այն մասին, թե ինչպե՞ս է լինում, որ տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվում, սակայն նա շարունակում է պաշտոնավարել և չի գործում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածը, որի 1-ին մասի համաձայն՝ դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ` քննիչն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ»:
Ի պատասխան այսօր՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի՝ մի շարք լրատվական կայքին տված հարցազրույցի, Արա Մինասյանի փաստաբանները պարզաբանում են ներկայացրել:
«Ընտրովի արդարադատություն իրականացնելու տպավորություն մի ձևավորեք». իրավապահ համակարգին է կոչով դիմել ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը՝ խոսելով գործարար, «Հ2» հեռուստաալիքի ղեկավար Սամվել Մայրապետյանի կալանավորման փաստի մասին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցրել է նոր անդամների ընդունումը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:
«Այն, ինչ ցանկանում են լուծել այսօրվա իշխանությունները՝ դա իրենց համար նախատեսված նեղ դաշտն է, այսինքն՝ նրանք այժմ լուծում են սեփական խնդիրները, սա վստահաբար եմ ասում։ Նրանք չցանկացան Վենետիկի հանձնաժողովի հետ խնդիր ունենալ, քանի որ հանձնաժողովն արդեն հայտարարել էր, որ ընտրություններից մեկ ամիս առաջ չի կարելի օրենսգիրք փոխել»։
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել տնօրենի հավաստագրերի մրցույթի շուրջ ծագած սկանդալը:
«Մարդիկ իրենց համար հողմաղացներ են հնարում, պայքարում այդ հողմաղացների դեմ, բայց այդ հողմաղացներն իրականում չկան»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ ՀՀԿ-ի խաժամուժը մտնում է ՔՊ-ի ցուցակ:
«Առարկաների նոր չափորոշիչների մշակմանը զուգընթաց՝ մենք պատրաստվում ենք նաև բեռնաթափել ծրագրերը: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ մենք ուզում ենք դպրոցում աշակերտին ոչ թե գիտելիք տալ, այլ վախեցնել, որ նա չսովորի: Դա վերաբերում է և՛ ծրագրերին, և՛ դասագրքերին, և՛ թեստերին, և՛ ավարտական քննություններին, և՛ բուհեր ընդունվելու քննություններին: Հիմա մասնագետներն այս ուղղությամբ աշխատում են»:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երկար քննարկումների արդյունքում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու որոշում է կայացրել: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Երեխաների տրամաբանությունն արմատապես տարբերվում է մեծահասակների տրամաբանությունից: Brainum.ru-ն ներկայացրել է առաջադրանք, որը լուծելու համար մեծահասակներից կարող է մի քանի ժամ պահանջել: Հարկավոր է մատնանշել՝ ինչ թիվ է նշված տարածքում, ուր կայանված է մեքենան:
Հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ հաճախ միմյանց հանդեպ սխալներ են գործում։ Դա վերաբերում է՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ՝ կանանց։ Այնուամենայնիվ, տղամարդիկ կարող են բացթողումներ ունենալ, որոնք կանայք չպետք է ներեն։