Նիկոլ Փաշինյանը չի առաջադրվի ռեյտինգային համակարգով
«Անցումային խորհրդարան չի լինելու, ըստ իս, որևիցե նման տրամադրվածություն և քաղաքական պլան չկա գծված: Լինելու է շատ լավ խորհրդարան, որն արտացոլելու է այսօրվա իրողությունները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցի, թե արդյոք վտանգ տեսնո՞ւմ է, որ ապագա խորհրդարանը կլինի անցումային, որովհետև քաղաքացիները կրկին կընտրեն հանուն մեկ անձի:
Ըստ նրա՝ նախորդ անգամ ինքն առաջադրվել էր Կենտրոն համայնքում և մրցել Նիկոլ Փաշինյանի հետ, այժմ էլ պատրաստվում է ռեյտինգայինով առաջադրվել Կենտրոնում և մրցել քաղաքացիների ձայների համար:
Ա.Սիմոնյանի խոսքով՝ ժողովրդի կողմից ընդունված առաջնորդը չի մասնակցելու ռեյտինգային համակարգով և առաջնորդելու է ընտրական ցուցակը: