Բաժիններ՝

Ինչպիսի՞ն կինի Երկիրը 100 տարի անց. Միտիո Կակուն՝ ապագայի էվոլյուցիայի մասին

Ամերիկացի ֆիզիկոս, ֆուտուրիստ Միտիո Կակուն  համաշխարհային ճանաչում  ստացավ իր տեսությամբ, որը բացատրում էր, թե ինչպես է կառուցված Տիեզերքը: Նա բազմիցս խոսում է տեխնոլոգիական զարգացման, ապագայի էվոլուցիաների և ապագայում մարդկանց դերի և  մասնագիտությունների մասին:

Ըստ գիտնականի՝ ապագայում կվերանան մի շարք մասնագիտություններ: Այնպիսիք, որտեղ արհեստական բանականությունը կարող է փոխարինել մարդուն:

Առաջին հերթին, իրավաբանների և տնտեսագետների կարիքը զգալիորեն կրճատվելու է, քանի որ դրանք փոխարինվելու են ռոբոտներով, որոնք հեշտությամբ կարող են դատական հայցեր ներկայացնել, ինչպես նաև լրացնել ֆինանսական հաշվետվությունները: Միևնույն ժամանակ, բարձր որակավորում ունեցող մասնագետները` իրավաբանները և ֆինանսական վերլուծաբանները, կշարունակեն ունենալ իրենց արժեքը:

«Այժմ շատ բանկեր ասում են՝ եկեք փոխենք բարձր վարձատրվող ֆինանսական վերլուծաբաններին՝ աշխատավարձ չհամարվող ալգորիթմներով: Սակայն ալգորիթմները չեն կարող լիարժեք փոխարինել մարդկանց, նրանք կարող են միայն օգնել նրանց՝ որոշումներ կայացնելու համար տալով հարուստ տեղեկատվություն»,- բացատրում է իր դիրքորոշումը Միտիո Կակուն:

Կարդացեք նաև

Բացի այդ, ըստ գիտնականի, որոշ ժամանակ անց տեխնիկական սարքերը մասամբ կարող են փոխարինել ընտանեկան բժիշկներին:

«Եթե ձեզ վատ եք զգում, ուրեմն առանց անկողնուց վեր կենալու՝ կարող եք դիմել վիրտուալ խմբագրին և պատմել նրան ձեր ախտանիշների մասին: Դուք ստիպված չեք լինի ինչ-որ տեղ գնալ, նույնիսկ ստիպված չեք լինի սեղմել կոճակները:  Ռոբոտը ձեզ հստակեցված հարցեր կտա՝ «Որտե՞ղ է ցավում: Ի՞նչ տիպի ցավ է», և այլն: Սարքավորումը կտա ախտորոշումը՝ հիմնվելով հսկայական բազայի վրա, որտեղ ներառված են այլ մարդկանց տվյալներ և ախտանիշներ»,- նշել է Կակուն:

Բացի այդ, կկրճատվեն միջին բժշկական անձնակազմի անդամները, քանի որ նման սարքավորումները կարող են կատարել մեծ քանակությամբ թեստեր, չափել ջերմաստիճանը՝ ինֆրակարմիր տեսախցիկով, ուումնասիրել ԴՆԹ-ի մասնիկները՝ հատուկ սենսորներով:

Միևնույն ժամանակ, բարձր որակավորում ունեցող մասնագետները, ովքեր իսկապես դժվար  իրավիճակներում իրենց գիտելիքներով  կարող են միջամտել բուժման գործընթացին, ևս  մեծ պահանջարկ կունենան:

Բացի այդ, Միտիո Կակուն առաջիկա 100 տարվա ընթացքում մարդկության ձեռքբերումների մասին մի շարք կանխատեսումներ է արել: Թեև հիմա դրանք անհավանական են թվում, սակայն, ըստ ֆուտուրիստների՝ «ցանկացած փոփոխություն միշտ ավելի մոտ է, քան թվում է», և ամեն մի թվային տեխնոլոգիայի ներդրումը նրանց անխուսափելի է դարձնում: Այնպես որ, Միտիո Կակուն կանխատեսում է, որ.

2027 թվականին հնարավոր կլինի կարդալ մարդկային ուղեղից հիշողություններ և տպավորություններ, դրանք փոխանցել ինտերնետով կամ նույնիսկ վերբեռնել այլ մարդկանց ուղեղը:

2029 թվականին ռոբոտները գրեթե բոլոր առումներով ավելի խելացի կլինեն: Բայց չպետք է վախենալ, որ դրանք կկառավարեն աշխարհը. ֆուտուրոլոգը համոզված է, որ դրանք կունենան «միջատների ինտելեկտ»՝ հզոր, բայց նպատակաուղված  որոշակի խնդիրների լուծման համար:

2040 թվականին նանոտեխնոլոգիան թույլ կտա ստեղծել իրեր՝ ծրագրավորվող նյութերից, որոնք կարող են փոխել իրենց ձևը սեփականատիրոջ կարգադրությամբ: Հետևաբար, ցանկացած իրի հնարավորությունները սահմանափակվելու են միայն դրա քիմիական և ֆիզիկական հատկություններով:

Մարսի գաղութացումը կսկսվի 2050-2060-ականներին. մասնավոր ընկերությունները կստեղծեն բնակավայրեր, որոնց բնակիչները կկարողանան ինքնուրույն գոյատևել՝ առանց Երկրի օգնության:

100 տարի հետո Երկիրը կունենա գլոբալ կառավարություն և  ընդհանուր պետական մարմիններ, որոնց որոշումներն ավելի կարևոր կլինեն, քան ազգային իշխանությունների դիրքորոշումը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս