Նշաններ, որոնք խոսում են այն մասին, որ տղամարդն իր մեջ արդեն որոշել է հարաբերություններին վերջ տալ
Ինչ-որ մեկից բաժանվելը, հատկապես, եթե դուք երկար ժամանակ է, ինչ միասին եք, կարող է դժվար լինել, անգամ, եթե սեր արդեն չկա։ Բայց դա միայն խլում է թանկարժեք ժամանակը, որը դուք կարող էիք ծախսել նոր սիրո կամ պարզապես լիարժեք կյանք վարելու վրա։
Դրա համար էլ ստորև ներկայացնում ենք այն նշանները, որոնք խոսում են այն մասին, որ տղամարդն իր մեջ արդեն որոշել է հարաբերություններին վերջ տալ, բայց դեռ չի համարձակվում այդ մասին ասել քեզ։
1. Դու նրան չես զգում սեքսի ժամանակ։
Միգուցե նա քնում է քեզ հետ, բայց արդեն ոչ այնքան հաճախ, ոչ այնպես քնքուշ ու զգայական, ինչպես նախկինում, իսկ երբ ամեն ինչ վերջանում է, շուռ է գալիս ու պարզապես քնում։
2. Նա առանց քեզ է կայացնում կարևոր որոշումները։
Նախկինում նա խորհրդակցում էր քեզ հետ, ցանկանում լսել քո կարծիքը, բայց այժմ նա նույնիսկ չի խոսում այն մասին, որ ինքը պետք է ինչ-որ որոշում կայացնի։ Դու այդ մասին հետո ես իմանում։
3. Նրա համար հետաքրքիր է իր ժամանակն ուրիշների, բայց ոչ քեզ հետ անցկացնել։
Դու նկատում ես, որ ուրիշների ընկերակցությամբ նա միշտ ուրախ է, իսկ քեզ բաժին է հասնում սոսկ նրա վատ տրամադրությունից հավերժ գլուխ հանելը։
4. Նա ընկերացել է այլ կանանց հետ։
Նախկինում նա հարգալից էր վերաբերվում քո զգացմունքներին ու այլ կանանց ուշադրության նշաններ ցույց չէր տալիս, բայց այժմ թվում է, թե հատուկ փորձում է քեզ ստիպել խանդել։
5. Նա վեճ է սկսում առանց պատճառի։
Ու միշտ փորձում է ամեն ինչում քեզ մեղադրել։
6. Նրան սկսել է ինչ-որ բան նյարդայնացնել քո մեջ։
Դու միշտ հենց այսպիսի սանրվածք ես ունեցել կամ հենց այդպես ես ապուր պատրաստել, բայց այժմ դա սկսել է նրան նյարդայնացնել, ու նա քեզ քննադատում է ամեն օր։
7. Նա քեզ ասում է, որ դու ավելի լավին ես արժանի։
Նա տրիվիալ պատճառներ է գտնում, թե ինչու ինքը քեզ համար չէ, ու կանգ չի առնում, նույնիսկ, եթե դու նրա հետ չես համաձայնում։
8. Նա հազվադեպ է պատասխանում քո հաղորդագրություններին։
Նախկինում դուք կապի մեջ էիք ողջ օրվա ընթացքում, իսկ հիմա նա երկար ժամանակ չի պատասխանում քո հաղորդագրություններին, իսկ հետո հիմար արդարացումներ է գտնում, թե ինչու միանգամից չի պատասխանել։
9. Դու պարզապես զգում ես, որ նա հեռացել է քեզնից։
Քո զգացմունքները նրա նկատմամբ չեն փոխվել, բայց դու զգում ես, որ ձեր միջև աճում է տարածությունը, և դու չգիտես, թե ինչու է այդպես տեղի ունենում։
10. Նա սկսում է խոսել ապագայի մասին, որը քեզ չի ներառում։
Միգուցե նա խոսում է ինչ-որ նոր աշխատանքի մասին՝ ասելով, որ հնարավոր է՝ նա ստիպված լինի տեղափոխվել՝ նույնիսկ չքննարկելով այդ տարբերակը քեզ հետ։
11. Նա զգացմունքներ չի արտահայտում։
Միգուցե նախկինում դուք հաճախ էիք միմյանց ասում «Ես քեզ սիրում եմ», օրինակ, հեռախոսով խոսակցությունն ավարտելիս, իսկ հիմա նա փորձում է խուսափել այդ բառերից։ Նա այլևս առավոտյան կամ քնելուց առաջ քեզ չի համբուրում, չի գրկում, ամեն կերպ խուսափում է գուրգուրանքներից։
12. Նա չի ուզում համատեղ պլաններ մշակել։
Դու կարող ես առաջարկել նրան 2 ամիս հետո կայանալիք համերգի տոմս գնել, բայց նա չի էլ ուզում համաձայնել, քանի որ գիտի, որ միգուցե դուք այդ ժամանակ միասին չեք լինի։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը