«Ընտրովի արդարադատություն իրականացնելու տպավորություն մի ձևավորեք»

«Ընտրովի արդարադատություն իրականացնելու տպավորություն մի ձևավորեք». իրավապահ համակարգին է կոչով դիմել ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը՝ խոսելով գործարար, «Հ2» հեռուստաալիքի ղեկավար Սամվել Մայրապետյանի կալանավորման փաստի մասին:

«Առանձին դեպքերում կիրառվում է մի մոտեցում, այս դեպքում` այլ, և սա հենց ընտրովի արդարադատություն է»,- ասել է Թևան Պողոսյանը՝ ցավ հայտնելով, որ բազմաթիվ հեղինակավոր մտավորականների անձնական երաշխավորությունը Դատախազությանը՝ փոխել խափանման միջոցը, հաշվի չի առնվել, ինչը նույնպես հարցեր է առաջացնում:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս