Բաժիններ՝

Բժիշկը՝ արագ սննդի ամենօրյա օգտագործման վտանգավոր հետևանքների մասին

Ամեն օր արագ սննդի օգտագործումը կարող է մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Եկատերինա Քաշուխը։ Բժիշկը «Իզվեստիային» պատմել է նման սննդակարգի վտանգավոր հետեւանքների մասին։

Քաշուխը բացատրել է, որ արագ սնունդը պատրաստվում է խորը մշակման տեխնոլոգիաներով, ինչի պատճառով էլ արտադրանքի մեջ գործնականում օգտակար նյութեր չեն մնում։ Նման սնունդը պարունակում է բազմաթիվ կալորիաներ, ինչպես նաև մեծ քանակությամբ շաքար, աղ և հագեցած ճարպեր։ Ըստ բժշկի՝ ճարպերի (և հատկապես տրանսճարպերի) չարաշահումը հանգեցնում է բորբոքային պրոցեսների, իսկ աղն ու շաքարը՝ զարկերակային հիպերտոնիայի։

Գաստրոէնտերոլոգը հավելել է, որ արագ սննդի կանոնավոր օգտագործումը կարող է հանգեցնել գիրության, որն իր հերթին հրահրում է շաքարախտի, հիպերտոնիայի, սրտի կաթվածի, ինսուլտի և քաղցկեղի զարգացում։

Արագ սնունդը բացասաբար է անդրադառնում նաև հոգեբանական վիճակի վրա։ Մարդը, ով կանոնավոր կերպով ուտում է նման սնունդ, ավելի արագ է հոգնում, ավելի հավանական է, որ գրգռվի, ավելի վատ է հաղթահարում սթրեսը և ունի դեպրեսիայի բարձր ռիսկ, զգուշացրել է Քաշուխը: Բժիշկը դա բացատրել է նրանով, որ նրանք, ովքեր արագ սնունդ են օգտագործում, չեն ստանում բավարար քանակությամբ սննդանյութեր, վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ։

Կարդացեք նաև

«Այսպիսով, արագ սննդի ամենօրյա օգտագործումը կարող է ունենալ առողջական լուրջ հետևանքներ՝ գիրություն, շաքարախտ, սրտանոթային և անոթային հիվանդություններ, քաղցկեղ, դեպրեսիա»,- ըստ shantnews-ի՝ եզրափակել է բժիշկը։

Տեսանյութեր

Լրահոս