
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը

Որոշ մարդիկ չեն կարող պատկերացնել իրենց սեղանն առանց մսային ուտեստների, մինչդեռ որոշները դրանք վաղուց փոխարինել են բանջարեղենից պատրաստված շքեղ կերակուրներով:
Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդման մեջ նախազգուշացրել է խորովածի և տապակի սիրահարներին, որ չպետք է շատ տարվել կարմիր մսով, քանի որ դա վտանգավոր է առողջության համար. հավանաբար վտանգը լուրջ է:
«Աղիքի քաղցկեղի հիմքում ավանդաբար միսն է: Մենք գիտենք, որ այսօր միսը կարող է այդքան «մեղավոր» չլինել աթերոսկլերոզի զարգացման մեջ, բայց այն շարունակում է մնալ աղիքի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոն»,- ասաց բժիշկ Մյասնիկովը:
Սա չի նշանակում, որ պետք է ամբողջովին հրաժարվել մսային համադամներից: Մյասնիկովը կարծում է, որ սահմանափակ քանակությամբ այն միանգամայն հնարավոր է օգտագործել, բայց ոչ ավելի, քան շաբաթը 2-3 անգամ: Եթե ինչ-որ բան իրոք պետք է հանվի սննդակարգից՝ դա շատ վերամշակված մսամթերքն է:
«Բոլոր երշիկները քաղցկեղածին են»,- ասել է Մյասնիկովը:
Բացի այդ, նա թերահավատորեն է վերաբերվում բուսական երշիկներին և բուսական բաղադրիչներից պատրաստված նրբերշիկներին:
«Դրանք պատրաստված են բուսական մթերքներից. համը զզվելի է, և չեմ կարծում, որ որևէ օգուտ կա: Ձեզ դա պե՞տք է»,- հարցրել է բժիշկը:
Նա կարծում է, որ եթե մարդը դեմ է կենդանիներին վնաս հասցնելուն, ապա նրան ընդհանրապես ոչ մի բան պետք չէ, որը հիշեցնում է երշիկային արտադրանքը, նույնիսկ արտաքնապես: «Դուք ձեզ չպետք է խաբեք այդ աղբով»,- եզրափակել է բժիշկ Մյասնիկովը: