Ապրիլի վերջին շաբաթ օրը Հայաստանի Հանրապետության «հպարտ քաղաքացիները» նշում են Քաղաքացու օրը: Իրենց իշխանամուտից հետո՝ 2019 թվականի մարտի 21-ին, կառավարությունը հավանություն է տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքի փոփոխություններին, որոնցում առաջարկվել է սահմանել Քաղաքացու օրը՝ նոր տոն։
7 տարի երկրի կառավարման ղեկը վերցրած անձը՝ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ քաղաքացու օրվա իր ուղերձում, ըստ էության, հոգեբանորեն «մնացել» է դեռևս 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ճանապարհներին, և շարունակում է խաբել, թե երկրի տերն իրեն իշխանության բերած քաղաքացին է:
«Երկրի տերը երկրի քաղաքացի՞ն է։ Ես այլ կարծիքի եմ. անտեր երկիր է։ Մեր երկիրը տեր չունի և ոչ մի առումով երաշխավորված չէ երկրի անվտանգությունն ու շարունակականությունը, ի՞նչ քաղաքացու տոն,- 168.am-ի հետ զրույցում նշեց հրապարակախոսը, ապա անդրադարձավ տոնի բովանդակային մեկ այլ կողմին,- Էդ Քաղաքացու տոնը կուզեի լիներ հայի ծագման տոն, Հայկ Նահապետի տոն։ Գլոբալ քաղաքականության հետևանքով ստեղծված մտքերը չեմ ընդունում. հիմա մենք էլ ենք քաղաքացի, ամերիկացին էլ է քաղաքացի…
Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված և ամեն տարի ապրիլի վերջին շաբաթ օրը նշվող Քաղաքացու օրը տոն չի համարում։
«Կարծում եմ՝ պետք է լինի հաղթանակ, որ հայ ժողովուրդն ուրախանա, տոնի, բայց այդ հաղթանակը չկա։ Ինձ համար անհասկանալի է, թե իշխանությունն ի՞նչն է տոնում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աննա Մայիլյանը։
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը «Բի Թու Ջի» ՍՊԸ-ից մեկ անձ ընթացակարգով հերթական գնումն է կատարել, որով այս ընկերությանը պատվիրակել է Ապարան քաղաքում կազմակերպել Նիկոլ Փաշինյանի ստեղծած տոնը՝ «Քաղաքացու օր»-ը։
Նիկոլ Փաշինյանը, իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու նրանց սատարող ՀՀ «հպարտ քաղաքացիներն» այսօր նշում են Քաղաքացու օրը, որը տոնացույցում հայտնվեց 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո:
Թե ո՞ր քաղաքացու տոնն է այս տարի նշելու իշխանությունը, հարցի պատասխանը դեռ պարզ չէ. գուցե այն քաղաքացիների, որոնք հետպատերազմական իրողություններում ապրում են թշնամու նշանառության տա՞կ, կամ ոսկեպարցիների, որոնց համոզում են, թե իրենց հայրենիքը չեն հանձնում, դատարանի դահլիճում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՞, «Եռաբլուր»-ում «ժողովրդավարության» շահառու որդեկորույս ծնողների՞, որոնց կարմիր բերետավորները քարշ էին տալիս, Կասկադում ԱԺ նախագահի թքին արժանացած հայրենադարձ Կարեն Մկրտչյանի՞, թե՞ ընդամենն օրեր առաջ ոստիկանական մեքենայից դուրս բերված ու դիմակավորված անձանց կողմից խոշտանգված՝ 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանի ու ՀՀ այլ քաղաքացիների, որոնք ամենևին չեն հավատում երջանիկ անհատի, հզոր պետության և հոգատար հանրության մասին իշխանական միֆին:
«Հեղափոխական հպարտ քաղաքացու» օրը Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել, որում ոչ միայն ստեր են, այլև շատ վտանգավոր թեզեր, նաև՝ ինքնախոստովանություն:
«Այս իշխանությունն իրենց հագով չէ, այս կոստյումն իրենց հագով չէ. դրա համար էլ այս օրին ենք: Այս իշխանությունը նաև ցույց տվեց, որ Օքսֆորդում, Հարվարդում, Պոլսում ուսանելը դեռևս նշան չէ, որ նրանք պատրաստ են գործին:
Ապրիլի 29-ին թավշյա իշխանությունների կողմից տոն հռչակված Քաղաքացու օրն է: Կառավարությունը որոշել է տոնը նշել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում և մարզերում: Միջոցառման կազմակերպչական հարցերը կհոգա «ՋԵՄՄԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԵՆԻ Ա/Ձ »-ն. վարչապետի աշխատակազմի հետ համապատասխան պայմանագիրը կնքվել է ապրիլի 25-ին, պայմանագրի գինը կազմում է 27 միլիոն 600 հազար դրամ:
Ընդամենը 2 օրից Հայաստանում կնշվի «Քաղաքացու օրը»: Փաշինյանի և նրա թիմակիցների իշխանության գալուց շուրջ 1 տարի անց՝ 2019 թվականի մարտին, իրեն հեղափոխական հռչակած Կառավարությունը լրացում կատարեց «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում» և ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»:
Ընդամենը 2 օրից՝ ապրիլի 29-ին, Հայաստանում կնշվի «Քաղաքացու օրը»: Փաշինյանի և նրա թիմակիցների իշխանության գալուց շուրջ 1 տարի անց՝ 2019 թվականի մարտին, իրեն հեղափոխական հռչակած Կառավարությունը լրացում կատարեց «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում» և ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»:
«Արցախում ժողովուրդը շատ դժվար կացության մեջ է, ուզում է, որ այս վիճակից դուրս գա, էն էլ փոսն ավելի են խորացնում, հարվածները գնալով ավելի ուժգին են լինում»,- 168.аm-ի հետ զրույցում ասաց շուրջ 5 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչ Լեսմոնյա Օհանջանյանը: