Բաժիններ՝

«Քաղաքացու վրա թքելու նուրբ» արվեստը Քաղաքացու օրը կներկայացվի 27.6 միլիոն դրամով

Ապրիլի 29-ին թավշյա իշխանությունների կողմից տոն հռչակված Քաղաքացու օրն է: Կառավարությունը որոշել է տոնը նշել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում և մարզերում: Միջոցառման կազմակերպչական հարցերը կհոգա «ՋԵՄՄԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԵՆԻ Ա/Ձ »-ն. վարչապետի աշխատակազմի հետ համապատասխան պայմանագիրը կնքվել է ապրիլի 25-ին, պայմանագրի գինը կազմում է 27 միլիոն 600 հազար դրամ:

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման շրջանակում, ըստ պայմանագրի, կազմակերպվելու են հանրային քննարկման հարթակներ, որտեղ իշխանությունների կողմից առաջարկված բանախոսները՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում դրսևորած անձինք՝ գիտական, կրթական, մշակութային, սպորտային, հանրային և քաղաքական շրջանակներից, կներկայացնեն քաղաքացու իրենց պատկերացումն ու փորձառությունը, կպատասխանեն լսարանի հարցերին:

Պայմանագրի բնութագրում նշվում է, որ միջոցառման կազմակերպման համար նախատեսված դահլիճները, անհրաժեշտ գույքը և սարքավորումները տրամադրվում է պատվիրատուի՝ այն է՝ վարչապետի աշխատակազմի կողմից, իսկ կատարողը՝ ԱՁ-ն, մատուցում է տրանսպորտային ծառայություններ /բանախոսների տեղափոխումը դեպի հանրային քննարկման հարթակ և վերադարձ/՝ իր հաշվին և իր տրանսպորտային միջոցներով:

Հարց է՝ արդյո՞ք իշխանությունների կողմից առաջարկված բանախոսները կանդրադառնան 44-օրյա պատերազմի պարտության հետևանքով թշնամու նշանառության տակ հայտնված քաղաքացուն, ոստիկանների կողմից բռնության ենթարկված քաղաքացուն, ԱԺ նախագահի կողմից նսեմացված քաղաքացուն, Եռաբլուրի աստիճաններով քարշ տրվող քաղաքացուն, որն այս պետության ու նրա քաղաքացիների համար զոհաբերել է զավակին… արդյո՞ք կխոսեն «3 միլիոն վարչապետների», «հպարտ» քաղաքացիների ու «երջանիկ անհատի» առասպելի մասին:

Կարդացեք նաև

Ի դեպ, անցնող 5 տարիներին Քաղաքացու օրը մեծ շուքով նշվել է միայն 2019 թվականի ապրիլի 27-ին: Միջոցառումների կազմակերպման համար այդ տարի Կառավարությունը 124 մլն դրամ էր հատկացրել, որպեսզի հանրապետության ամբողջ տարածքում կազմակերպվեին մի շարք միջոցառումներ՝ վազքի, բռնցքամարտի, սուսերամարտի մրցումներ, տարբեր թեմաներով քննարկումներ: Այդ օրը նշանավորվել էր նաև Նիկոլ Փաշինյանի և մյուս պաշտոնյաների կողմից Երևանի մի շարք կենտրոնական փողոցներում իրականացված խորոված-փարթիներով:

Տեսանյութեր

Լրահոս