«Մալաթիա-Սեբաստիայում 20-ն էր, հաջորդ շաբաթ էլ չեք տալո՞ւ: Քանի՞ աշխատող ունեք եկամուտների վարչությունում: 16 հոգով 20 տեղեկանք են պատրաստե՞լ: Աջափնակում քանի՞ աշխատող ունեք: 17 հոգով 29 հատ տեղեկա՞նք եք պատրաստել մեկ շաբաթվա մեջ: Մյուս վարչական շրջաններում, որ 100-ից ավելի տեղեկանք են սարքել, ո՞նց են սարքել»,- հարցրեց քաղաքապետը:
168.am-ի հետ զրույցում Ֆիզգորոդոկ անունը ստացած գիտավանի բնակիչները հայտնեցին որ Երևանի քաղաքապետը խոստացել է այցելել իրենց, տեղում ծանոթանալու խնդրին, բայց խոստումն առայժմ չի կատարվել, խնդիրն էլ շարունակում է մնալ չլուծված:
Երևանի քաղաքապետ ՀրաչյաՍարգսյանն ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի ճակատագրին:
«Որոշում ունենք, որ քաղաքապետի թեկնածուն պարոն Ավինյանն է լինելու, և այդ որոշմամբ շարժվում ենք առաջ: Ոչ մի խնդիր չկա, նույնիսկ ես ասում էի, որ իմ պաշտոնավարման ընթացքում, կան ծրագրեր, որոնք ցանկանում եմ շարունակել: Ծրագրերն իրականացնում եմ և կարծում եմ, որ ցանկացած դեպքում էստաֆետը պետք է փոխանցվի այլ մարդու»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ԲՀԿ ավագանու անդամ Արմեն Ներսիսյանը հայտնեց, որ սեփական տների բնակիչները դժգոհում են, որ գույքահարկը և ամեն ինչ թանկացել է, դժգոհում են նաև, որ չեն մաքրվում բակերը:
Վերջերս Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները հանդիպել են հրատարակիչների հետ, վերլուծել գրադարանների հետ կապված խնդիրները:
«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը, սակայն, կարծում է, որ պարզապես բացօթյա առևտուրը պետք է ճիշտ կազմակերպել, իսկ վերացնել հնարավոր չի լինի, քանի որ, նրա խոսքով, կրկին գալու են այդ նույն տեղը վաճառելու կամ քիչ հեռու են կանգնելու: Ինչ վերաբերում է քաղաքի տեսքին, ապա քաղաքաշինարարի կարծիքով՝ այն չի աղավաղվում:
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, Աղավնո և ներքին Սուս գյուղերն օգոստոսի 26-ից անցան թշնամու հսկողության տակ, վերջին հայը Բերձորից դուրս է եկել ադրբեջանցի զինվորների՝ քաղաք մտնելուց ժամեր առաջ։
Արցախի Հանրապետության Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մեր զրույցից 30 րոպե առաջ՝ 15։00-ի սահմաններում է Լաչինի միջանցքով ուղևորվել դեպի Ստեփանակերտ, ճանապարհը բաց է եղել, երթևեկություն կա, իսկ լարվածությունը Եղցահողում գտնվող բարձունքի ուղղությամբ է։