Ո՞րն է եղել միակ բուհը, որն ավարտել է ՔՊ-ական Վահագն Հովակիմյանը 47 տարեկանում
«Իշխանազավթում տեղական ընտրություններով 2018-2023 թվականներ» թեմայով հրավիրված ասուլիսում հանրային ու քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հետաքրքրական դրվագներ հանրայնացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վահագն Հովակիմյանի կենսագրությունից:
«Մինչև 2018 թվականը նա ինչ-որ տեղ սովորել է, բայց ոչ մի տեղ չի ավարտել,- ասաց Էդգար Ղազարյանը՝ նկատելով, որ, օրինակ, Վ.Հովակիմյանը սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում 1991-1993 թականներին. չի ավարտել, 1996-2000 թթ. սովորել է փիլիսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության և քաղաքագիտության ֆակուլտետում, չի ավարտել,- Միակ ուսումնական հաստատությունը, որն ավարտել է Վահագն Հովակիմյանը, եղել է 47 տարեկան հասկանում՝ 2021 թվականին, երբ ԱԺ պատգամավոր էր։ Ավարտել է Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բակալավրիատը»։
Քաղաքական գործիչը շեշտեց՝ ԿԸՀ նախագահի աշխատանքային գործունեությունն ուղիղ կապված է Նիկոլ Փաշինյանի հետ՝ «Հայկական ժամանակ»-ից՝ մինչև ԱԺ:
«Ընդ որում, ԿԸՀ նախագահ ընտրվելիս ԱԺ պատգամավոր էր, և ինքը քվեարկել է իր օգտին՝ հերիք չէ, պարզվում է՝ իր քվեն վճռորոշ է եղել ընտրվելու համար, քանի որ եթե մի ձայն պակաս ստանար, ապա չէր ընտրվելու ԿԸՀ նախագահ։
Սրանից պետք է եզրակացնել, որ ԿԸՀ-ն այլևս քաղաքական մարմին է, որից որևէ օրինական, լեգիտիմ ընտրություններ ակնկալել չի կարելի»,- հավելեց Էդգար Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում