16 հոգով 20 տեղեկա՞նք են պատրաստել. Երևանի քաղաքապետը զայրացավ
Անցած շաբաթվա ընթացքում վարչական շրջանները քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչություն են ներկայացրել 1133 անձի ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ Աջափնյակից՝ 29, Ավանից՝ 51, Արաբկիրից՝ 103, Դավիթաշենից՝ 57, Էրեբունի վարչական շրջանից՝ 390, Կենտրոնից՝ 120, Մալաթիա-Սեբաստիայից՝ 20, Նոր Նորքից՝ 130, Շենգավիթից՝ 215, և Քանաքեռ-Զեյթունից՝ 3: Հունվարի 30-ին, Երևանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ընթացքում տեղեկացրեց քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ճիշտ է հասկանում, որ Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիայում և Քանաքեռ Զեյթունում պարտավորություններն այդքանն են եղել.
«Մալաթիա-Սեբաստիայում 20-ն էր, հաջորդ շաբաթ էլ չեք տալո՞ւ: Քանի՞ աշխատող ունեք եկամուտների վարչությունում: 16 հոգով 20 տեղեկանք են պատրաստե՞լ: Աջափնակում քանի՞ աշխատող ունեք: 17 հոգով 29 հատ տեղեկա՞նք եք պատրաստել մեկ շաբաթվա մեջ: Մյուս վարչական շրջաններում, որ 100-ից ավելի տեղեկանք են սարքել, ո՞նց են սարքել»,- հարցրեց քաղաքապետը: