«Բերձորից դուրս եկածները տեղավորվել են, որևէ մեկը դրսում չի մնացել». Նարեկ Ալեքսանյան

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, Աղավնո և ներքին Սուս գյուղերն օգոստոսի 26-ից անցան թշնամու հսկողության տակ, վերջին հայը Բերձորից դուրս է եկել ադրբեջանցի զինվորների՝ քաղաք մտնելուց ժամեր առաջ։

Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը քաղաքից վերջին դուրս եկողներից է։

168.am-ի հետ զրույցում  Նարեկ Ալեքսանյանն ասաց, որ այս պահին արդեն Ստեփանակերտում է։

Ինչ վերաբերում է իր քաղաքի մյուս բնակիչներին, Նարեկ Ալեքսանյանը փոխանցեց.

Կարդացեք նաև

«Բերձորից դուրս եկածները, բնականաբար, բոլորն էլ տեղավորվել են, որևէ մեկը դրսում չի մնացել, թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում»։

Հիշեցնենք, որ այսօր Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ «Բերձորի միջանցքը» կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։

Տեսանյութեր

Լրահոս