Մանե Թանդիլյանին էլ կոչ կանեինք՝ մի քիչ ավելի զուսպ գտնվել այդ հարցում. Ավետիք Չալաբյան

Այսօր «Հայաքվե» նախաձեռնության անդամներն ամփոփեցին առաջին փուլի արդյունքները՝ տեղեկացնելով, որ  «Հայաքվե»-ին միացել է 54.800 քաղաքացի:

«24.660-ը՝ Երևանում, 29.360-ը՝ մարզերում, և 760-ը՝ էլեկտրոնային ստորագրության միջոցով»,- տեղեկացրեց «Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը:

Լրագրողների հարցադրումներին ի պատասխան՝ անդրադառնալով նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի ընտրություններին պատրաստվող Մանե Թանդիլյանի՝ «Հայաքվե» նախաձեռնությանը միանալու հանգամանքին և դիտարկմանը, թե կարծես այս նախաձեռնությունը փորձում է օգնել թեկնածուներից մեկին, Ավետիք Չալաբյանը շեշտեց. «Ոչ թե «Հայաքվե»-ն է սատարում Մանե Թանդիլյանին, այլ Մանե Թանդիլյանն է սատարում «Հայաքվե»-ին:

Այս ընթացքում, իրականում, «Հայաքվե»-ին միացել են և՛ բազմաթիվ քաղաքական գործիչներ, և՛, մասնավորապես, Երևանի քաղաքային ավագանու ընտրության պատրաստվող մի շարք գործիչներ: Մինչև Մանե Թանդիլյանը՝ միացել է Վիկտոր Մնացականյանը, Անդրանիկ Թևանյանը, Նատալյա Ռոտենբերգը: Ի դեպ, առաջինը միացել է Նատալյա Ռոտենբերգը:

Կարդացեք նաև

Անհասկանալի պատճառով, մարդիկ ուշադրություն չեն դարձրել այդ դեպքերի վրա, բայց կենտրոնացել են Մանե Թանդիլյանի վրա: Գուցե դա պայմանավորված է նրանով, որ Մանե Թանդիլյանն իր շուրջը բավականին մեծ հանրային հաղորդակցության ամպ է ստեղծել:

Այդ իմաստով իրեն էլ կոչ կանեինք ՝ մի քիչ ավելի զուսպ գտնվել այդ հարցում»:

Նախաձեռնության համակարգողը վստահեցրեց՝ «Հայաքվե»-ն պատրաստ է սատարել բոլոր այն քաղաքական գործիչներին, որոնք սատարում են «Հայաքվե»-ին:

Տեսանյութեր

Լրահոս