Շուրջ 3 շաբաթ շրջափակման մեջ գտնվող Արցախում մարդիկ Ամանորին են պատրաստվում։ Ստեփանակերտի բնակիչ Դոնարա Գասպարյանը, որ 30 տարուց ավելի մայրաքաղաք Ստեփանակերտի շուկայում ժենգյալով հաց է պատրաստում-վաճառում, այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ի տարբերություն թշնամու կողմից ճանապարհը փակելու առաջին օրերի, արդեն 2 օր է՝ շուկայում կրկին աշխուժություն է նկատվում։
«Հանրահավաքը հույս տվեց բոլորին, որ գոնե Արցախում տակավին ունենք միասնություն: Դա կարծեք վերածնունդ էր բոլորիս համար 2020 թվականի պատերազմից հետո»,- 168.am-ի հետ զրույցում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համաժողովրդական հանրահավաքի մասին իր տպավորությունները նշեց Արցախում հաստատված սիրիահայ Հովիկ Ասմարյանը:
168.am-ի հետ զրույցում Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն անդրադառնալով Ասկերանում ընդհանուր վիճակին ու այս ընթացքում առաջացած խնդիրներին, նկատեց՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ կանի Ադրբեջանը, արցախցին չի ընկճվում։
Արդեն երկրորդ օրն է՝ Արցախի ժողովուրդը գտնվում է շրջափակման մեջ՝ կտրված արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հնարավորությունից. ադրբեջանցիները կեղծ բնապահպանական հիմնավորումներով փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, որը կյանքի ճանապարհ է և միակը, որն Արցախը կապում է Հայաստանին:
Ավելի քան երկու օր է, ինչ թշնամի Ադրբեջանը Շուշի-Քարինտակ հատվածում փակել է Լաչինի միջանցքը, որը Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։
Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքը շարունակում է փակ մնալ: