Դետալային քննարկումները տեղի են ունենում Ստեփանակերտ-Բաքու երկխոսությամբ. իշխանական պատգամավոր

«Տեսանելի մեխանիզմը ենթադրում է գործընթացների թափանցիկություն, որի շնորհիվ ոչ միայն արցախցի ժողովուրդն է համոզվելու, որ իրենց անվտանգությունն և իրավունքն ապահովված է, այլև ամբողջ աշխարհն ու ՀՀ-ն»,- խոսելով միջազգային տեսանելի մեխանիզմ ստեղծելու, Ստեփանակերտի և Բաքվի երկխոսելու մասին՝ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ ընդգծելով, որ ձևաչափը դեռևս քննարկումների փուլում է:

«Ինչպես տեսնում ենք՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը սկսված է, քննարկումներն այժմ տեղի են ունենում հումանիտար հարցերով»,- հավելել է պատգամավորը:

Անդրադառնալով Բերձորի միջանցքը փակ լինելու հարցին՝ Լիլիթ Մինասյանը նշել է, որ հայկական կողմի դիրքորոշումը հստակ է, այն պետք է ապաշրջափակվի: Այնտեղ անցակետեր չպետք է տեղադրվեն:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031