Քաղաքացու օրը՝ ապրիլի 25-ին, ժամը 20։00-ին, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնը․ այս մասին օրերս հայտնեց Voice of peace «Ինստագրամ»-ի էջը։
Երկրապահ կամավորական միությունը 2022 թվականից արդեն ավանդույթ դարձած հերթական դրամաշնորհն է ստացել Պաշտպանության նախարարությունից։
ԿԳՄՍ նախարարությունն օրերս հերթական դրամաշնորհն է հատկացրել՝ այս անգամ «Վարչապետի գավաթ սիրողական խճուղային հեծանվավազք» մրցաշարի անցկացման համար։
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հերթական խոշոր պայմանագիրն է կնքել ֆավորիտ մատակարարի՝ «Ալիկանտե» ՍՊԸ-ի հետ և ոչ մրցութային՝ հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով։
Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանն իր հերթական խոշոր գնումն է կատարել «Ար․Մեդտեխնիկա» ՍՊԸ-ից։
Մարտի 29-ին Մարզահամերգային համալիրում նախատեսվում է անցկացնել «Խազեր» մրցանակաբաշխությունը։
Նախօրեին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դրամաշնորհի հերթական պայմանագիրն է կնքել։ Այս անգամ ևս պետական գերատեսչությունը շուրջ 49 միլիոն դրամ է հատկացրել «Վարչապետի գավաթ» սիրողական թենիսի մրցաշարի անցկացման համար։
Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին առաջին պայմանագիրը կողմերի միջև կնքվել է հունվարի 21-ին, պայմանագրի գինը կազմել է շուրջ 204 միլիոն 515.000 դրամ։
Քննչական կոմիտեում, պարզվում է, խիստ կարևորում են սենյակային բույսերի խնամքը։ 2024 թվականից սկսած՝ ամեն տարի այս նպատակով պարտաճանաչ կերպով կոմիտեն գնում է սենյակային բույսերի և մշակաբույսերի խնամքի և խորհրդատվության ծառայություններ։
Դրամաշնորհառատ ԿԳՄՍ նախարարությունը տարեսկզբի հերթական դրամաշնորհը հատկացրել է «Բադակտուց փրոդաքշըն»-ին։ Այս ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների, գործում է 2022 թվականի հունվարից և պատկանում է Զաքարի Դեմիրճյանին։
Նշենք, որ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը էլեկտրոնային գնումների հարթակում հայտնվում է 2019 թվականից. Հրատապ մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով վարչապետի աշխատակազմն այդ թվականին իր ենթակայության ՊՈԱԿ-ից ձեռք էր բերել «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների կազմակերպման և սպասարկման ծառայություններ՝ 1 միլիոն 924 000 դրամ ընդհանուր արժեքով:
Նիկոլ Փաշինյանի՝ հունվար 6-ի «ուղտերթ»-ին միացել էր Կարեն Ղազարյանը՝ «Շարմ»-ի Կարենը, որը 2019 թվականից զբաղեցնում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնը։
Օպերայի և բալետի ազգային թատրոնում, ասում են՝ գործում է նաև «Դուրգարյանների ազգակցական թատրոնը»․ Կարեն Դուրգարյանը տնօրենի պաշտոնն է զբաղեցնում, նրա եղբայրը՝ Վրեժ Դուրգարյանը, աշխատում է Կարեն Դուրգարյանի օգնական։
Ազգային ժողովը հրատապ մեկ անձ ընթացակարգով հերթական գնումն է կատարել` 15 միլիոն 243 հազար դրամով ձեռք բերելով բազկաթոռներ։ 3 տեսակի 150 բազկաթոռների մատակարարը՝ «Պահեստ 1» ՍՊԸ-ն, ընտրվել է առանց մրցույթի՝ ՀՄԱ (հրատապ մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով):
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն օրերս 3-րդ խոշոր դրամաշնորհն է հատկացրել «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին։ ՍՊԸ-ն 60 միլիոն 584 հազար 700 դրամով պետք է իրականացնի կոշտ կենցաղային թափոնների կառավարում։
Ազգային ժողովն օրերս մեկ անձ՝ ոչ մրցակցային ընթացակարգով գնում է կատարել «Մաքս Փաուը» ընկերությունից։ ԱԺ-ն այս ընկերությանը պատվիրակել է պաշտոնական հյուրասիրության մատուցման ծառայություններ, որի շրջանակում մատակարար ընկերությունը պետք է ապահովի սառը նախուտեստներ, աղցաններ, ապուրներ, տաք ուտեստներ, խորոված ուտեստներ, խավարտներ, սոուսներ, ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքների, հյութերի և սուրճի տեսականի։
Օրերս 168․am-ը գրել էր վարչապետի աշխատակազմի և «Վելոֆիրմա» ՍՊԸ-ի միջև կնքված մի պայմանագրի մասին, որից տեղեկանում էինք ինչ-որ պատվիրակության ընդունելության մասին, որի մասին որևէ հստակեցում չկար։
168․am-ն օրերս անդրադարձել էր «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ից գնման մի պայմանագրի, որը կնքվել էր «Էրեբունի-Երևան 2807» միջոցառման շրջանակում։ Գնումն արվել էր մեկ անձից՝ ոչ մրցակցային գնման ընթացակարգով, պայմանագրի գինը՝ 53 միլիոն դրամ։
Երևանի քաղաքապետարանը «Էրեբունի-Երևան 2807» միջոցառման շրջանակում հերթական խոշոր գնումն է կատարել «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ից․ գնումն արվել է մեկ անձից՝ ոչ մրցակցային ընթացակարգով։ Հոկտեմբերի 14-ին կնքված պայմանագրի գինը կազմել է 53 միլիոն դրամ։
Առողջապահության նախարարությունը հոկտեմբերի վերջին «Ար.Մեդտեխնիկա» ՍՊԸ-ից խոշոր գնում է կատարել առանց մրցույթի՝ հրատապ մեկ անձ ընթացակարգով։
Օրեր առաջ լրատվամիջոցները հայտնեցին, որ ադրբեջանցի փորձագետներ են ժամանել Երևան։ Նշվում էր, որ հոկտեմբերի 21-22-ը «Double tree by Hilton» հյուրանոցում «խաղաղության օրակարգ»-ի շուրջ տեղի է ունենալու կլոր սեղան Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների մասնակցությամբ։
Նոյեմբերի 20-21-ին Երևանում կկայանա «Հայ մշակույթի գործիչներ» համագումարը․ այս մասին տեղեկանում ենք օրերս էլեկտրոնային գնումների համակարգում հանրայնացված մի պայմանագրից, որը կնքել են վարչապետի աշխատակազմը և «Աութսորս» ՍՊԸ-ն՝ «Մոնթե Կորպորեյշն» ՍՊԸ-ի հետ համատեղությամբ։
Գնումների էլեկտրոնային armeps համակարգում այսօր հանրայնացվել է Երևանի քաղաքապետարանի և «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի միջև հոկտեմբերի 24-ին կնքված պայմանագիրը։
Էկոնոմիկայի նախարարությունը ձեռք է բերել անասնաբուժության մեջ կիրառվող կենդանիների դաբաղ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված պատվաստանյութ դաբաղի SAT-1/I տիպի դեմ՝ «SAT-1/I/Кения/2017»։
ՀՀ կառավարության որոշմամբ` 2008 թվականից սեպտեմբերի 4-ը նշվում է՝ որպես Փրկարարի օր:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, սովորության համաձայն, հրատապ մեկ անձ ոչ մրցակցային գնման եղանակով տեխնիկական հսկողության ծառայություններ է պատվիրակել ԱԳԷԱ ՍՊԸ-ին։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն օրերս հերթական դրամաշնորհն է հատկացրել՝ այս անգամ «Էնի վիշ» ՍՊԸ-ին։ Դրամաշնորհի գինը կազմել է 3 միլիոն 415.000 դրամ։
Ազգային ժողովը հրատապորեն ձեռք կբերի նոր կահույք՝ խորհրդակցությունների սենյակների համար։ Այս գնումը բյուջեի վրա կարժենա 40 միլիոն դրամ։
Դեռ հուլիսի 17-ին՝ կառավարության հերթական նիստում, Նիկոլ Փաշինյանը հանրայնացրեց «Լավ սովորիր, որ լավ ապրես» գրառմամբ պաստառը՝ տեղեկացնելով, որ այն պետք է փակցվի դպրոցներում:
Պետգնումների էլեկտրոնային համակարգից տեղեկանում ենք՝ դրամաշնորհի հերթական պայմանագիրը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և իր ենթակայության ՊՈԱԿ-ի միջև կնքվել է նախօրեին՝ օգոստոսի 20-ին։