ԱԺ-ն հրատապ ձեռք է բերել 15 միլիոն դրամի բազկաթոռներ

Ազգային ժողովը հրատապ մեկ անձ ընթացակարգով հերթական գնումն է կատարել` 15 միլիոն 243 հազար դրամով ձեռք բերելով բազկաթոռներ։ 3 տեսակի 150 բազկաթոռների մատակարարը՝ «Պահեստ 1» ՍՊԸ-ն, ընտրվել է առանց մրցույթի՝ ՀՄԱ (հրատապ մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով):

Այս ՍՊԸ-ն հիմնադրվել է 2022 թվականին, Կոտայքի մարզի Առինջ համայնքում: Ընկերության միակ սեփականատերը Դերենիկ Եփրեմյանն է, որը, ըստ էլեկտրոնային գնումների armeps համակարգի, միայն այս տարի է մասնակցում պետգնումներին՝ տարբեր ընթացակարգերով 4 պայմանագիր կնքելով պետական գերատեսչությունների հետ:

Գնորդների թվում են Քննչական կոմիտեն և Պաշտպանության նախարարությունը, և ևս մեկ պայմանագիր դարձյալ ԱԺ-ի հետ է կնքվել նոյեմբերին՝ դարձյալ պատվիրակելով 1 միլիոն 113 600 դրամի բազկաթոռներ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031