Ներքին գործերի նախարարությունն իր հերթական ոչ մրցակցային գնումն է կատարել. այս անգամ մատակարարը «ՖՎ&Գ» (ՖՎընդԳ)ՍՊԸ-ն է: ՆԳՆ-ն այս ըներությունից ձեռք է բերել Ծրագրային ապահովման սպասարկման ծառայություններ՝ 44 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ:
Պետական գնումների նախընտրելի տարբերակը մրցույթն է: Այս աքսիոմատիկ ճշմարտությունը մեր երկրում մոռացվում է. պետական գերատեսչությունները գնումները հաճախ կատարում են առանց մրցույթների: 168.am-ն իր դիտակետում է պահում նմանատիպ գնումները՝ պարբերաբար հրապարակումներով ծանուցելով:
Առանց մրցույթների պետգնումների շքերթը շարունակվում է: Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անձ, հրատապ մեկ անձ ընթացակարգերով գնումների հարցում շարունակում է ակտիվությունը. տարեսկզբից արդեն ոչ մրցակցային ընթացակարգերով 14 գնում է հրապարակվել armpes համակարգում:
Երևանի քաղաքապետարանն առանց մրցույթի իր հերթական պետգնումն է արել՝ մեկ անձ ընթացակարգով «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ից ձեռք բերելով Գիրք նվիրելու օրվան նվիրված մշակութային միջոցառումների իրականացման ծառայություն:
475 միլիոն դրամ. ահա այսքան է արժեցել Պաշտպանության նախարարության՝ հերթական մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով գնումը «Զինառ» ՓԲԸ-ից: Պետգնումների armeps համակարգում գնման առարկա է մատնանշվել «հատուկ նշանակության այլ ծառայություններ»-ը, իսկ պայմանագրի տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ այդ ծառայությունները ներառում են ՀՀ ՊՆ շենքերի սանիտարական մաքրումը, կոմունալ սպասարկումը, ինժեներատեխնիկական ենթակառուցվածքների տեխնիկական սպասարկումը և տարածքի բարեկարգումը: Ծառայությունները պետք է իրականացվեն 2024 թվականի առաջինից չորրորդ եռամսյակների ընթացքում:
Օրերս Գնել Սանոսյանի ղեկավարած գերատեսչությունը դարձյալ հրատապ մեկ անձ ընթացակարգով գնում է կատարել, և դարձյալ Սանոսյանի զեմլյակներից՝ «Քյավառ սերվիս» ՍՊԸ-ից:
Առողջապահության նախարարությունը, ըստ պետգնումների armeps համակարգի, իրեն առնչվող 2 ՊՈԱԿ-ների՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման և Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոններին, ինչպես նաև՝ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տարեսկզբին հատկացրել է խոշոր դրամաշնորհներ:
Պետական կառույցները ոչ միշտ են հանրային միջոցներից սեփական կարիքների համար գնումներ կատարելիս պատշաճ կերպով մրցույթներ կազմակերպում. հաճախ գնումներն իրականացվում են առանց մրցույթի՝ առավելություն տալով գնանշման հարցման և մեկ անձից գնման ընթացակարգերին: Նկատենք, այս եղանակով գնումները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում։
Դեկտեմբերի 21-ին Ներքին գործերի նախարարությունը հրատապ մեկ անձ ոչ մրցակցային եղանակով հերթական գնումն է կատարել. նախարարությունը 2 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրով «Արմքոին» ՍՊԸ-ից ձեռք է բերել խորհրդանշական նվերներ: