Հերթական «հրատապը». 47,5 մլն դրամի պայմանագիրը՝ առանց մրցույթի

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հերթական խոշոր պայմանագիրն է կնքել ֆավորիտ մատակարարի՝ «Ալիկանտե» ՍՊԸ-ի հետ և ոչ մրցութային՝ հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով։

Նախարարությունն այս անգամ ՍՊԸ-ից ձեռք է բերել խմածությունը չափող սարքերի պահեստամասեր՝ 47,5 միլիոն (47 միլիոն 485.683 ) դրամ ընդհանուր արժեքով։

Ինչպես նշվում է պայմանագրում, պահեստամասերը ALCOVISOR Jupiter-X/RP, FDA, Jupiter-X/RP, C4 Development Limited ապրանքանիշի են։

Նախորդ տարի դարձյալ նույն ընկերությունը ՀՄԱ ընթացակարգով ՆԳՆ-ին երեք պայմանագրերով մատակարարել է խմածությունը չափող սարքերի պահեստամասեր․ պայմանագրերի գները՝ համապատասխանաբար՝ 37 միլիոն 800.000, 17 միլիոն 400.000 և 9 միլիոն 500.000 դրամ։

Կարդացեք նաև

Իսկ տարբեր ընթացակարգերով միլիոնավոր դրամների հարյուրավոր պայմանագրերով այս ՍՊԸ-ն դարձել է ՆԳՆ ֆավորիտ մատակարարը՝ մատուցելով նաև մասնագիտացված անվտանգության համակարգերի սպասարկման և պահպանման ծառայություններ, գրասենյակային հաշվողական սարքերի պահպանման, վերանորոգման ծառայություններ, պարեկային ավտոմոբիլներում մոբայլ համակարգ և այլն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930