«Ես նման մի քայլ արեցի 4 տարիների ընթացքում հողի հարկը 150 անգամ բարձրացնելու հետ կապված։ Այսօր ես խոսում էի այլախոհ Ալեքսանդրա Պադրաբնիկի հետ, ասաց՝ լսել եմ՝ ձեզ մոտ հարկերը բարձրացրել են, ասացի՝ այո։ Հարցրեց՝ քանի՞ տոկոս են բարձրացնում, դե, պատասխանեցի՝ 150 անգամ բարձրացնում են, ասաց՝ 150-ն այդքան էլ վատ չէ, ասացի՝ լսիր՝ 150 տոկոս չէ, 150 անգամ, զարմացավ, ասաց՝ կատակ ես անում։ Ասաց, որ նման բան անում են միայն երկիրը բռնազավթած թշնամիները, երբ երկիրը գրավում են ու հարկերը բարձրացնում են 150 անգամ։ Դե, ասացի՝ հիմա մենք այդպես ապրում ենք»։
«Հիմա այս առաջարկների հիմքում ընկած է մեկ բան՝ մարդկանց իրավունքները որոշակիորեն սահմանափակել, որպեսզի ինչ-որ մարդկանց ավելի հեշտ լինի ինչ-որ բաներ անելը, սա բոլորիս պետք է մտահոգի։ Ժամանակին Մուսոլինին է այս համակարգն օգտագործել»,- շեշտեց Պարույր Հայրիկյանը։
«Նա միտումնավոր ամեն լավ բան պարտակել է, սրանից ավելի մեծ հանցավոր մոտեցում չի կարող լինել։ Նա միայն խոսում է իր «իդիոտ» փաստարկների մասին՝ վախերի, ազգադավության վրա հիմնված»,- եզրափակեց Պարույր Հայրիկյանը։
«Երբ կոչ էին անում ճակատներին գրել՝ «դուխով», այդպիսի բան կարող էր անել միայն սրիկան, միայն տականքը: Հիմա մեծ մասը հասկանում է, որ գործ ունենք ծրագրավորված, կամ, որ ավելի վտանգավոր է՝ համակարգված… Որովհետև եթե ծրագրավորված է, կարող ես համարել մարդկային դրսևորում, ուրեմն՝ սատանայական բան է: Եկեղեցու դեմ պայքարը մի պահ նույնիսկ հասավ լկտի մակարդակի, որովհետև եկեղեցին հայկական ազգային միակ մշտատև հաստատությունն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Զավեշտալին գիտե՞ք՝ ո՞րն է, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մենք ընտրված ենք, որովհետև օրենքները լկտիաբար խախտում են։ Ինչ-որ նկատառումներից ելնելով՝ խախտում է Սահմանադրությունը՝ առաջնորդվելով «Նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսով։ 6 տարի է՝ այսպես երջանիկ ապրում է, «Մերժիր Սերժին» կարգախոսով եկավ, բայց Սերժ Սարգսյանի ընդունած Սահմանադրությամբ ու օրենքներով ղեկավարում է, բա դժգո՞հ էիք օրենքներից»,- նկատեց Պարույր Հայրիկյանը։
«Այսօր մարդկանց մեջ վարանում կա, մարդիկ չեն պատկերացնում, թե Նիկոլ Փաշինյանն ինչ աստիճանի ամբարտավան կարող է լինել, որ այդպես կառչի աթոռին։ Ու այդ աթոռի, պարգևավճարի ու դրամի միջոցով փչացնել հարյուրավոր մարդկանց»,- շեշտեց Պարույր Հայրիկյանը։
«Փաշինյանը հանձնված մեկն է. բացառված չէ, որ վաղը նա հայ ոստիկաններին փոխարինի հայերեն իմացող թուրք ոստիկաններով։ Հիշեք, որ Թուրքիան, երբ առաջարկում է փոքրաթիվ քանակով ուժեր ուղարկել Հայաստան, խոսքը վերաբերում է 80 միլիոնանոց երկրի, հետևապես՝ փոքրաթիվը մեր պարագայում խիստ հարաբերական է. փոքրաթիվ կարող է համարվել 100 հազարանոց ուժայինները»,- ասաց Հայրիկյանը։
«Ալիևը երեկ հստակ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ նախագիծ են ներկայացրել և այդ նախագծով Նիկոլը գործում է՝ ահա սա է բոլոր-բոլոր հարցերի պատասխանը։ Չկա միջազգային իրավունք կամ միջազգային հանրություն, կա Ալիև և նրա կամակատար Նիկոլ։ Բոլորին էլ հայտնի է, թե Ալիևն ում դաշնակիցն է, այդպես դաշնակիցներով, Նիկոլի հետ միասին գործում են Հայաստանի ու հայ ազգի դեմ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Պարույր Հայրիկյանը։
«Նիկոլ Փաշինյանն ինքն իր համար առանձին կարող է նման բան անել, բայց մենք այս աշխարհում մեկուսացված չենք ապրում։ Հավատացեք, անհնար է հասկանալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որովհետև համոզված եղեք, որ մեկ շաբաթ հետո ինքն էլ չի կարողանալու բացատրել, թե այս կամ այն բանն ասելիս՝ ինչ նկատի ուներ»։
«Փաշինյանը պետք է գնա բանտ։ Փաշինյանը եթե չկանգնեց դատարանի առաջ, մենք վաղը բոլորս ենք կանգնելու և կանգնելու ենք տիեզերական դատարանի առաջ»,- ասաց ԱԻՄ առաջնորդը։
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր Ազատության հրապարակում «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ այսօր հայ ազգի առջև ծառացած խնդիրները բոլորին ստիպում են վեր կանգնել տարաձայնություններից, կանգնել իրար կողքի և շատ արագ վերջ տալ ստեղծված իրավիճակին։
«Հիմա Նիկոլ Փաշինյանի առաջարկածը մոլագար գժի նախաձեռնություն է, որովհետև երբ մեկն ասում է, թե մենք պետք է պահպանենք խորհրդարանական կառավարման համակարգը, բայց ունենանք նոր Սահմանադրություն, դա նշանակում է՝ ունի հետին նպատակներ։ Մենք գործ ունենք քաղաքական լակոտի հետ. այդպիսի անպատասխանատվություն սեփական խոսքի, սեփական ժողովրդի նկատմամբ կարող է ցույց տալ մի մարդ, որին կարող ես կոչել ուղղակի «փոքրիկ»»։
«Եթե Ադրբեջանի կողմից Անկախության հռչակագրի վերաբերյալ եղել է պայման, դա պիտի ահազանգ լիներ, ՀՀ իշխանությունները պիտի դա ահազանգ ընդունեին։ Բռնապետ Ալիևը «դեմոկրատ» գործչին պահանջներ է ներկայացնում, կա՛մ ողորմելի պիտի լինես, կա՛մ շարքային սրիկա, որ նման պահանջներ դնես։ Անարժեք մարդիկ չարիք են»,- եզրափակեց Պարույր Հայրիկյանը։
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը Պրահայում հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային աբողջականությունը 86.600 քկմ տարածքով, հետագայում հրապարակավ հաստատեց, որ ճանաչում է Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կազմում։
«Բոլորի համար էլ ակնհայտ է, թե ինչ է նշանակում Բերձորի ճանապարհը միակողմանի բացել։ Իսկ, թե Նիկոլ Փաշինյանին ով է «հավաստի» տեղեկություններ տալիս, միայն ինքը գիտի. թեպետ դա մեկնաբանելու անհրաժեշտություն չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Կառավարության նիստում հնչեցրած հայտարարությունը, թե հավաստի տեղեկություններ են իրեն հասել, որ Ադրբեջանը պատրաստվում է միակողմանի բացել Բերձորի ճանապարհը՝ թույլատրելով միայն Արցախից ելքը։
ԱԻՄ առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս տարիների ընթացքում այնպիսի քայլեր է իրականացրել ու հայտարարություններ արել, որոնք քրեորեն պատժելի են։
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն Ազատության հրապարակում հակիրճ ձևակերպեց «Միասին» շարժման օրակարգը. «Մեր հիմնական խնդիրն այսօր այս իրավիճակից ելք գտնելն է, և որպես ելքի առաջնահերթ նպատակ՝ ազդարարված է. լուծումներ գտնել Արցախի և Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար և շուտափույթ կերպով հեռացնել Նիկոլ Փաշինյանին»: