«Նիկոլ Փաշինյանը ոչ թե պետք է պաշտոնից հեռանա, այլ՝ բանտ պետք է տարվի». Պարույր Հայրիկյան

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր Ազատության հրապարակում «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ այսօր հայ ազգի առջև ծառացած խնդիրները բոլորին ստիպում են վեր կանգնել տարաձայնություններից, կանգնել իրար կողքի և շատ արագ վերջ տալ  ստեղծված իրավիճակին։

Ըստ նրա, հանրահավաքի մասնակիցները հավանաբար Ազատության հրապարակ են գնացել գործնական քայլեր իրականացնելու հույսով, սակայն որոշ խնդիրներ ժամանակ են պահանջում։

«Այսօր ողջ հայությունը սպասում է մի խնդրի շուտափույթ լուծման, որովհետև այն չարիքները, որոնք մեզ այսօր իրենց տիրույթի տակ վերցրեցին, այդ չարիքները, ցավոք, ունեն մեկ ելակետ։ Մարդիկ կային, որ ժամանակին ասում էին՝ ԿԳԲ գործակալ, թուրքական գործակալ, Ամերիկայի և Ռուսաստանի գործակալ և այլն, բայց կա մեկ ահավոր բան։ Այդ բոլորը, որոնք վնասաբեր են, դրանք միասին սատանայի գործակալներ են։ Եվ մենք մեր երկրում ունենք ոչ թե ինչ-որ պետության ղեկավար, այլ մեր ճակատագիրն այսօր տնօրինում է սատանան»,- նշեց Պարույր Հայրիկյանը։

Նա հիշեցրեց, որ 50 տարի առաջ, երբ արդեն ընտրել էին անկախության հանրաքվեի ճանապարհով ուղեգիծը, դրան շատ քիչ մարդ էր հավատում։ Բայց իրավունքի ուժով կարող են շատ բաների հասնել։

Կարդացեք նաև

«Այսօր պարզ է, որ սատանան պիտի անի հակառակը, պիտի ասի՝ մենք զրոյից ենք սկսում։ Այսօր միայն այստեղ հավաքված և նրանց համակրող քաղաքական ուժերը չեն, որ տեսնում են Նիկոլի վնասակար քաղաքականությունը։ Մենք տարբեր քաղաքական ուժերով հայտարարի պիտի գանք։ Այսինքն՝ բոլոր քաղաքական ուժերն իրենց «փեշից քարը» թող թափեն ու հասկանան, որ մենք այսօր հրատապ խնդիր ունենք։ Սա է մեր հիմնական խնդիրը՝ աշխարհին ցույց տալ, որ Նիկոլն իր արատավոր քայլերով մեզ չի ներկայացնում։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պետք է պաշտոնից հեռանա, այլ պետք է բանտ տարվի։ Սեփական ժողովրդին այսքան չարիք, կորուստ պատճառած մարդն ի՞նչ իրավունքով պետք է հեռանա պաշտոնից»,- հավելեց Պարույր Հայրիկյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս