«Մենք Նիկոլի հետ բավականին երկար ապրեցինք, անսպասելի երկար». Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս տարիների ընթացքում այնպիսի քայլեր է իրականացրել ու հայտարարություններ արել, որոնք քրեորեն պատժելի են։

«Մենք Նիկոլի հետ բավականին երկար ապրեցինք, անսպասելի երկար։ Նիկոլն իրեն դրսևորել է՝ որպես ազգային արժեքային համակարգից և համամարդկային արժեքներից բացարձակապես օտարացած անձ, հետևաբար՝ Նիկոլը զարմանալու տեղ չի թողել, որովհետև իր գնահատականը վաղուց տված է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով ՀՀ զինանշանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած բնորոշմանն  ԱԺ ամբիոնից։

Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու  շուրջ  տարածվող՝ ինչպես պաշտոնական, այնպես էլ՝ ոչ պաշտոնական տեղեկությունների համատեքստում  կան նաև մտավախություններ, երբեմն՝ նաև չարագուշակ կանխատեսումներ,  որ Հայաստանի օրվա իշխանությունը պատրաստվում է փոխել ՀՀ գործող Սահմանադրության նախաբանը: Այս հարցի առնչությամբ Պարույր Հայրիկյանն ասաց, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն արձանագրել է՝ Նիկոլ Փաշինյանն արդեն ենթակա է քրեական պատասխանատվության։

«Կապված Սահմանադրական բարեփոխումների հետ, Նիկոլը ենթակա է քրեական պատասխանատվության։

Կարդացեք նաև

Ինքն իր ոճի մեջ մշտական թեմաներ է պարտադրում, բայց արդեն ոչ թե 1-2 օր է, արդեն 12 օր նրա կողմից արձանագրվում է քրեական հանցագործություն կատարելու փաստ։

Նորմատիվ ակտերում Նիկոլն այնպիսի լուրջ խախտումներ է  թույլ տվել, որ դժվար թե կարողանա քրեական պատասխանատվությունից զերծ մնալ։ Այնպես որ, այդ տեսակ մարդն իրենից բան չի ներկայացնում»,- եզրափակեց Պարույր Հայրիկյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման շրջանակներում իր ամփոփիչ ելույթում անդրադարձել էր նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, թե՝ «կադաստրի թուղթ եք ման գալի՞ս, ՀՀ զինանշանն է մեր կադաստրի թուղթը»։

Դրա վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ասել էր.

«Ի՞նչ է ասում ՀՀ զինանշանը մեր ապագայի մասին։ Եթե մենք հայտարարենք, որ սա մեր կադաստրի թուղթն է, նշանակում է, որ հայտարարում ենք` ոչնչացրեք մեզ։ Զինանշանին պատկերված Հայաստանի 4 թագավորությունների զինանշանները, Նոյան տապանը, Արարատ լեռը 1991 թ. հիմնած պետության հետ կապ չունեն։ Նույնը վերաբերում է զինանշանին պատկերված առյուծին, որը Հայաստանի բնական պայմաններում այլևս չի ապրում։

Պատմական և իրական Հայաստանների մասին է մեր բանավեճը։ Այս հարցի պատասխանը պիտի տանք առանց կոնֆլիկտների։ Դուք տեսե՞լ եք, թե հիմա ինչ վիճակում են մեր մայրաքաղաքները` ավերակներ են, վատ վիճակում են։ Ձեզ չթվա, թե ձեզնից մեկն ավելի հայրենասեր է, քան մենք։ Կարող է ճոռոմ հնչի, բայց ես չեմ պատկերացնում մի մարդ, որն ինձնից ավելի հայրենասեր լինի։ Չի կարող նման բան լինի, դա բացառված է»։

Տեսանյութեր

Լրահոս